Շներ

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

33
(Թարմացված է 16:02 04.10.2019)
Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ» Հայաստան խմբակցության պատգամավորները։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած` կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։

Օրինագծին կողմ քվեարկեցին 74 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։

Նոր օրինագծով առաջարկվում է փոփոխությունն անել Քրեական օրենսգրքում և «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով հոդված ավելացնել։

Արամյան․ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դիմաց պատիժ նախատեսելը շատ կարևոր է»

Այդ դեպքում տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–ապատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի 80-100–ապատիկի չափով։

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից». Նաիրա Զոհրաբյան

33
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), կենդանի, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը
Ինչը կարող էր Արագածի վրա արջի հարձակման պատճառ դառնալ. մեկնաբանում են մասնագետները
«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ