00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն են բարձրացել զինծառայողների աշխատավարձերը Հայաստանում

© Photo : official site of the MoD of RAВоенные учения армянских военнослужащих
Военные учения армянских военнослужащих - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատավարձի ավելացումն առավել զգալի է ստորին օղակի զինվորականների՝ կրտսեր ենթասպաների և շարքային պայմանագրային զինծառայողների մոտ, բայց սպայական կազմին նույնպես չեն անտեսել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հասարակության շրջանում հաճախ է քննարկվում կադրային սպաներին և պայմանագրային զինծառայողներին պատշաճ աշխատավարձ տալու հարցը։ Sputnik Արմենիան դեռ երկու ամիս առաջ հարցում էր ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տվյալներ ներկայացնել զինծառայողների աշխատավարձի աճի մասին, որի մասին որոշումը կառավարությունն ընդունել էր 2019թ-ի մայիսին։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Պատվի հարց է. Հայաստանում կընդլայնեն փոխհատուցում ստացող զինծառայողների ցանկը

ՊՆ-ն վերջապես պատասխանել է մեր հարցմանը և ներկայացրել հետևյալ տվյալները․

ՀՀ պայմանագրային զինծառայողների՝ ըստ կատեգորիաների, դրամական ապահովության հիմնական չափի վերաբերյալ միջին ամսական հաշվարկային չափերի աճը 2019թ-ի հուլիս ամսվա դրությամբ․

Բարձրագույն սպայական կազմ՝ 5%,

Ավագ սպայական կազմ՝ 8%,

Կրտսեր սպայական կազմ՝ 13%,

Ավագ ենթասպայական կազմ՝ 15%,

Պայմանագրային ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմ՝ 18%։

«Դրամական ապահովության միջին ամսական հաշվարկային չափերում ներառված են դրամական ապահովությունը, ամսական լրավճարը, ծառայության հատուկ պայմանների համար հավելումները և պարգևավճարը», - նշված է ՊՆ–ի պատասխանում։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Որոշ զինծառայողների հաշիվների վրա դրվող կալանքը 1/3-ից շատ չի լինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել էր կառավարության որոշման արդյունքում հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները։

Հրապարակման մեջ նշվում էր, որ գնդի հրամանատարի աշխատավարձը ավելացել է 23 հազար, գնդի հրամանատարի տեղակալինը`20 հազար, գումարտակի հրամանատարինը` 85 հազար, վաշտի հրամանատարինը` 96 հազար, դասակի հրամանատարինը` 72 հազար, ավագ ենթասպայինը`38 հազար դրամ, շարքային պայմանագրայիններինը` 30 հազար դրամով:

Հիշեցնենք`զինծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշումն ընդունվել էր մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծով հստակեցվում էր զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները ու այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

Տոնոյանը հայտնել էր, որ զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են միջինը 10 տոկոսով, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողներինը` մինչև 20 տոկոսով։

Լրահոս
0