Գագիկ Խաչատրյան. արխիվային լուսանկար

Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան

66
(Թարմացված է 15:56 13.09.2019)
Գագիկ Խաչատրյանը 2017թ.–ին Գերմանիայում ողնաշարի վիրահատություն է տարել. նրա մարմնում իմպլանտ է տեղադրվել։ 

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Խաչատրյանին շատ հաճախ եմ տեսակցում և պետք է ասեմ, որ նա առողջական խնդիրներ ունի։ Անձի առողջական վիճակը պայմանավորված է պահման պամաններից, և կալանավայրում չեն կարող այդ պայմաններն ապահովել, որ նա ավելի չվատանա»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` Խաչատրյանը ողնաշարի, հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի. նախկին ՊԵԿ նախագահը 2017թ.–ին Գերմանիայում ողնաշարի վիրահատություն է տարել, նրա մարմնում իմպլանտ է տեղադրվել։ 

«Պաշտպանյալիս առողջական վիճակի մասին քննչական մարմնին տեղյակ եմ պահել։ Մենք արդեն վերաքննիչ բողոք ենք ներկայացրել առաջին ատյանի դատարանի` Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ»,–ասաց Մակինյանը։

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

Հիշեցնենք, որ  Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի։

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ

Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

66
թեգերը:
Դատարան, կալանավորել, կալանավոր, Գերմանիա, հիվանդանոց, հիվանդ, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան». Խաչատրյանի պաշտպան
«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման
Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավայր տեղափոխեցին