Աննա Նաղդալյան

ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը

62
(Թարմացված է 13:40 13.09.2019)
ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ սկզբունքի համաձայն` որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն` անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ  Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ–ը միշտ կողջունի համագործակցությունը ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների հետ, այդ թվում` Ադրբեջանի։

«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը։  Այսինքն` կա կանոնադրություն և կան հստակ արձանագրված դրույթներ։ Ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում առանց Հայաստանի համաձայնության՝ կմնա հենց այդպիսին»,–ասաց նա։

Նաղդալյանը նշեց, որ, մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների՝ բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակին, ապա սա էլ ստանձնելու համար, Նաղդալյանի խոսքով, պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունանա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ, ինչպես նաև չունենա տարածքային վեճեր հարևանների հետ։

Հիշեցնենք, որ Բորիսովը Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր` ՀԱՊԿ–ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է կոլեկտիվ ընդունվի:

62
թեգերը:
Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
«Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր». Բելառուսի նախագահ
Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան
ՀԱՊԿ–ում պարզաբանել են` ինչպես է կարելի գործընկեր դառնալ. քննարկել են Խաչատուրովի հետ
Աննա Հակոբյանը դուստրերի հետ

Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

381
(Թարմացված է 23:18 25.07.2021)
Աննա Հակոբյանի հետ լուսանկարներում դուստրերից երկուսն են։ Ընտանիքի մյուս անդամները չեն երևում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook–ի էջում տոնական լուսանկարներ է հրապարակել դուստրերից երկուսի հետ: 

«Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»,–լուսանկարին կից գրել է Հակոբյանը։

Ամենայն հավանականությամբ`Աննա Հակոբյանը և դուստրերը մասնակցել են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնողի») հարսանյաց հանդեսին:

Հարսանիքի քավորը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանը երեկ ամուսնացել է։ Նրա հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Երևանի «Դվին» ռեստորանային համալիրում։

«Բա ես պետք է ճոխ անեմ, հո դո՞ւ չէիր անելու». Ծառուկյանը` որդու հարսանիքի մասին

381
թեգերը:
Հայկ Սարգսյան, հարսանիք, Լուսանկար, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
«Հեռախոսը վերցրել եմ և ջնջել հոլովակը». Հայկ Սարգսյանը խոսել է աղմկահարույց միջադեպի մասին
Ո՞վ է Հայկ Սարգսյանի նշանածը․ մանրամասներ
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Արխիվային լուսանկար

COVID-ը բացասաբար է ազդում ինտելեկտի վրա․ հետազոտություն

24
(Թարմացված է 22:52 25.07.2021)
Վարակից հետո վերջնականապես վերականգնվելու գործընթացը կարող է ամիսներ տևել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ COVID-19–ը հաղթահարած մարդկանց մոտ կարող է նկատվել ինտելեկտի մակարդակի զգալի նվազում։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք զբաղվում են մարդկանց ճանաչողական ունակությունների վրա կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրությամբ: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The Lancet պարբերականում։

Ընդհանուր առմամբ` փորձարկումներին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ, որոնցից 12 հազարը COVID են տարել: Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, արհեստական շնչառական սարքերին միացված հիվանդների մոտ հետագայում նկատվել է ճանաչողական ունակությունների նվազում:

Մասնագետների խոսքով ՝ ճանաչողական ֆունկցիաները կարող են վերականգնվել ամիսներով։

Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են

24
թեգերը:
բժիշկ, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչ պետք է իմանալ «Դելտա» մանրէահիմքի մասին, և երբ Հայաստանը կբախվի COVID-19–ի 4-րդ ալիքին
«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար