Ճանապարհաշինական աշխատանքներ. արխիվային լուսանկար

Փաշինյանը չի մոռացել տված խոստումը. Սիս գյուղի «երեխեքն» էլ բողոքելու տեղ չունեն

165
(Թարմացված է 11:16 13.09.2019)
Սիս գյուղի երեխաների բարձրացրած խնդիրը լուծվում է. ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական փուլ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ճանապարհաշինական աշխատանքները։

Սկսվում է զարգացման պիլոտային ծրագիրը. հայտնի են գյուղերի անունները

«Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրեք»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ պետք է զբաղվել Սիս գյուղի ճանապրհների հարցով։ «Սիս գյուղի երեխաները հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,–ասել էր նա։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնել էր, թե հաշվի առնելով երեխաների բարձրացրած հարցը ՝ իրենք կանեն ասֆալտը։

165
թեգերը:
ՀՀ կառավարություն, Գյուղ, Ճանապարհ, երեխա, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (850)
Ըստ թեմայի
Հովիվներին, չինովնիկներին և երեխաներին. ինչո՞ւ է Փաշինյանն արվեստը մարդամեջ հանում
Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը
Հարս են բերում գյուղ, որ երեխաները գոնե ուսուցիչ ունենան. մարզերում ուսուցչի սով է
100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել