ԱԱԾ ծառայող. արխիվային լուսանկար

ԱԱԾ-ն Իրանից 4,2 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել Արցախում. տեսանյութ

67
ՀՀ քաղաքացիները փորձել են Իրանից Արցախով Երևան տեղափոխել«մետամֆետամին» և «ափիոն»։ 

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Արցախի  տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի  տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ուղեկցվել են սահմանապահ ուղեկալի տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութեր ներկրելու հերթական փորձը

Արդյունքում, նշված ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ, 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ, 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մեթամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք:

ՀՀ քաղաքացուն 5 կգ թմրանյութով ձերբակալել են ռուս–լեհական սահմանին

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Քրգործն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի իրավապահ մարմիններին: Նշված անձանց առաջադրվել է մեղադրանք, որպես խափանման միջոց՝ կիրառվել կալանավորումը։

67
թեգերը:
թմրամիջոցներ, մաքսանենգություն, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Թմրաբիզնեսով զբաղվողների գործը կբարդանա. հայերն ու ռուսները միասին են հղկել հմտությունները
Իրանցին փորձել է «Զվարթնոցով» թմրանյութ առաքել Կանադա. ՊԵԿ-ը բռնել է
ԱԱԾ–ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել
ՀՀ–ում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. բուժվածների կեսը վերադառնում է «անցյալ»
Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել