00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

© Sputnik / Aram NersesyanЗакладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн
Закладка новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր կառուցվող ճանապարհը Շենգավիթ վարչական շրջանից տանում է Արգավանդ գյուղ` Էջմիածնի մայրուղու տրանսպորտային հանգույցից ոչ հեռու։ Այնուհետև մայրուղին կտանի հյուսիս` դեպի Աշտարակի խճուղի։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երևանի շուրջ կառուցվող շրջանցիկ մայրուղին կբացվի 2021թ–ի վերջին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա էին մայրուղու ճանապարհահատվածներից մեկում շինարարության բացմանը։ Այն կանցնի Շիրակի փողոցից մինչև Արգավանդ գյուղ («Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցից ոչ հեռու)։ Այդ ճանապարհահատվածի երկարությունը կլինի 2,7 կիլոմետր, լայնությունը` 6 գոտի։ Այդ հատվածում նաև կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա, որը կլինի հինգերորդը քաղաքում։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

© Sputnik / Aram NersesyanԱրգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկ
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը - Sputnik Արմենիա
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկ

Այդ ճանապարհահատվածը կդառնա Երևանը շրջանցող մայրուղու մաս, որը թույլ կտա Հայաստանի հարավից հյուսիս գնալ (Արտաշատի խճուղուց Աշտարակի խճուղի)` քաղաքներ չմտնելով։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կլինի 23 կիլոմետր և կարժենա մոտավորապես 115 միլիոն դոլար։ Այսպիսով, ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրն արժե 5 միլիոն դոլար։ Փոխքաղաքապետը նշեց, որ այդ արժեքում ներառված են ոչ միայն ճանապարհային աշխատանքները։

© Sputnik / Aram NersesyanՆոր ճանապարհի քարտեզը
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը - Sputnik Արմենիա
Նոր ճանապարհի քարտեզը

«Քանի որ մենք մայրուղի ենք կառուցում արվարձանային գոտում, ապա մենք ստիպված ենք տեղափոխել նաև ջրատար խողովակները, կոյուղին և այլն։ Բացի դրանից, ճանապարհի գոտում սեփական տներ և հողատարածքներ կան։ Դրանք քանդելու համար, բնականաբար, մենք փոխհատուցում ենք վճարում տերերին», – նշեց Սարգսյանը։

© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Սարգսյան
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը - Sputnik Արմենիա
Հրաչյա Սարգսյան

Սահմանված ժամկետների համաձայն` ամբողջ մայրուղին պատրաստ կլինի 2021թ–ին։

«Հարավային հատվածը, որտեղ հիմա գտնվում ենք, կավարտենք մոտ մեկ տարուց։ Իսկ գալիք տարվա հուլիսին կսկսենք կառուցել հյուսիսային հատվածը` Հաղթանակի շրջանից (հայտնի է որպես 4–րդ գյուղ) մինչև Նազարբեկյան թաղամաս (17–րդ թաղամաս)։ Այն մայրուղին կկապի տրանսպորտային նոր հանգույցի հետ Աշտարակի խճուղու մոտ, որը բացվել է 2018թ–ի գարնանը», – պարզաբանեց փոխքաղաքապետը։

 

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը - Sputnik Արմենիա
1/3
Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
© Sputnik / Aram NersesyanԱրգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց - Sputnik Արմենիա
2/3
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
© Sputnik / Aram NersesyanԱրգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց - Sputnik Արմենիա
3/3
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
1/3
Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
2/3
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
3/3
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց

Շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով։ Հարավային հատվածի գլխավոր կապալառուն կդառնա իսպանական Levantina ingenieria y construccion ընկերությունը։

Լրահոս
0