Служба национальной безопасности

ԱԱԾ–ն այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ է կանխել

28
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք` 84 անձի ներգրավվածությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:

Բացի այդ, 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների և արձանագրված պատահարների ցուցանիշները: Այդ ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ:

Նշվում է նաև, որ 2019 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:

Ովքե՞ր են խախտում Հայաստանի սահմանը և ի՞նչ անել նրանց հետ. պարզաբանում է ԱԱԾ–ն

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 15–ին սահմանապահները ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու էին հայտնաբերել` Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին։

ՀՀ իրավապահները Բագրատաշենում Ռուսաստանի կողմից 7 տարվա հետախուզվողի են հայտնաբերել

28
թեգերը:
Սահման, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա
Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը
100 տարվա պատմություն. ադրբեջանական լրտեսը բացահայտվել ու վտարվել է Հայաստանից. ԱԱԾ