ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

57
(Թարմացված է 11:56 11.09.2019)
Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովն այսօր ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը։

Նախագիծն ընդունվեց միաձայն։ Ըստ այդ նախագծի` ՀԱՊԿ–ը ոչ միայն դիտորդի կարգավիճակ է ունենում, այլ ավելի բարձր` գործընկերոջ։

Նշենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն:

Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան

«Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից Տաշքենդում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ: Հաջորդ տարի պայմանագրին են միացել Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը:

Քեռյան․ «Չենք կարող ռազմաքաղաքական առումով գտնվել ՀԱՊԿ–ում, տնտեսական մասով գործակցել ԵՄ-ի հետ»

57
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի գործընկերների թվում. Կոպիրկին
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը
Վերանյան. Պակիստանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալը վտանգավոր է Հայաստանի համար