ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Բանակն ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նոր սարքավորումների համար գաղափարներ կմշակեն, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միությունն այդ գաղափարները կյանքի կկոչի։
2019 թվականի գարնանը Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միությունը։ Նրա շուրջ միավորվեցին այն ձեռնարկությունները, որոնք պաշտպանության ոլորտի համար որևէ արտադրատեսակ են թողարկում՝ նրանք, ովքեր օպտիկա են ստեղծում, «երկաթեղեն» և էլեկտրոնիկա, կամ դրանց աշխատանքի համար ծրագրեր գրում։ Միասին կարելի է ավելի շատ բան անել, համոզված է միության անդամ, «Լոկատոր» ձեռնարկության գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը։
ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինությունների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երևանին
Պաշտպանական նոր տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների առաջ երկար տարիներ հարց էր ծառացած։ Օրինակ, ինչ–որ մեկը թղթի վրա գրված կամ արդեն այն «երկաթով» իրականացրած (այսինքն նախատիպ) գաղափար ունի։ Ինչպե՞ս պարզել՝ դա պե՞տք է բանակին, թե՝ ոչ։ Եթե դա չիմանաս, աշխատանքի վրա ավելորդ նյութական ռեսուրսներ են վատնվում, իսկ ամենակարևորը` անվերադարձ կորչում է ժամանակը (պաշտպանական տեխնոլոգիաներում այն փողից պակաս կարևոր չէ)։
Այդ հարցը լուծելու համար 2019 թվականի մարտին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ստեղծվել։ Նախարարությունը պաշտպանության նախարարության և բանակի հետ քննարկելու է, թե երկրին ինչ տեխնիկա է անհրաժեշտ և ինչ բնութագրերով (չէ՞ որ զինվորականներից ավելի լավ, բնականաբար, ոչ ոք չի ասի)։ Այսինքն, Պաշտպանության նախարարությունն ու բանակը հարց են դնելու, թե «ինչ է անհրաժեշտ», իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` «ինչ անել»։ Իսկ թե ինչպես անել՝ կորոշեն արդեն ձեռնարկության ինժեներները։
Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին
Այլ կերպ ասած՝ բանակի պահանջարկից ելնելով՝ նախարարությունը տեխնիկական առաջադրանքներ կձևավորի այս կամ այն տեսակի սպառազինության կամ տեխնոլոգիաների համար։ Իսկ այդ առաջադրանքների վրա կաշխատեն ձեռնարկությունները` մրցութային կարգով։ Բոլոր այդ հարցերը միության անդամները ներկայացրել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Պաշտպանական ձեռնարկություններն իրենց մշակումները բազմիցս ներկայացրել են Երևանում անցկացվող ցուցահանդեսներին։ Մի քանի օր առաջ դրանք առաջին անգամ ցուցադրվեցին Ստեփանակերտում՝ ԼՂՀ անկախության հռչակման օրվա (սեպտեմբերի 2) առիթով։
«Լոկատոր» ընկերությունը մի քանի տարի է, ինչ ավտոմատիկա է ստեղծում հրաձիգների և հրետանու համար։ Այդ տեխնիկայի մասին մենք արդեն գրել ենք. այն կոչված է բարձրացնել անվտանգությունն առաջնագծում։ Նրա գործընկերները տեխնոլոգիաների տարբեր տեսակներ են ստեղծում, ոմանք` ԱԹՍ–ներ (զենքով կամ առանց զենքի), ոմանք` հետևելու համար՝ օպտիկա, ոմանք էլ՝ տեղաշարժման տվիչներ։ Եվ իհարկե, կան ձեռնարկություններ, որոնք ավանդական, սակայն շատ կարևոր զենք են թողարկում։ Այս ամենը ցուցադրվել էր ցուցահանդեսի այցելուներին։ Իսկ նրանց շարքում և՛ զինվորականներ կային, և՛ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Մենք շատ ուրախ ենք այն փոխգործակցության համար, որը հաստատվեց ցուցահանդեսի ժամանակ։ Մեզ մոտենում էին սպաներ և գեներալներ, ուսումնասիրում տեխնիկան, ասում էին, թե ինչպես կարող է այն ծառայել իրենց, և ինչ խնդիրներ լուծելու համար։ Գործի համար ոչինչ այդքան օգտակար լինել չի կարող, քան նման փոխգործակցությունը։ Եվ մենք հույս ունենք, որ այն կանոնավոր կլինի»,–ընդգծեց Խաչատրյանը։
Որոշ դեպքերում զինվորականներն ասում էին. «Ահա այս ֆունկցիաներն ավելորդ են, նման տեխնիկա մենք արդեն ունենք»։ Այսինքն, իմանալով, թե ինչ է անհրաժեշտ բանակին, իսկ ինչ այնտեղ արդեն կա՝ կարելի է նույնքան օգտակար տեխնիկա ստեղծել, սակայն արդեն առանց ավելորդ տվիչների և ֆունկցիաների, այսինքն՝ առանց ավելորդ ծախսի։
Միության մեկ այլ խնդիրն էլ տեղական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելն է։ Տեղում ավելի հեշտ է հավաքել և փորձարկել տեխնիկան, իսկ ամենակարևորը` ավելի հեշտ է հետագայում այն սպասարկելը։ Բացի այդ, տեղի ձեռնարկությունները երկրում ավելի շատ հարկեր և աշխատատեղեր են ստեղծում։
Եվ վերջապես, հարց, որը, ինչպես հայտնի է, լուծում է ամեն բան՝ կադրերը, այսինքն՝ աշխատուժը։ Հաճախ մենք ասում ենք, որ Հայաստանում շատ են լավ ինժեներները։ Ընդ որում, այսօր ընդունված է ինժեներ կոչել նաև ծրագրավորողներին (անգլերեն software engineer–ից)։ Հայաստանում նրանց թիվն իսկապես մեծ է, և նրանք բավականին բարձր մակարդակի են։ Իսկ ահա ավանդական հասկացությամբ ինժեներներն ավելի քիչ են։ Հանրապետությունում իրենց գործը լավ իմացող ինժեներ–մեխանիկներ գրեթե չկան։
Մարդիկ, որոնք կարող են անձամբ հաշվարկել կոնստրուկցիայի և ուժի արժեքը։ Երիտասարդներն այդ ոլորտ չեն գնում, քանի որ մեզ մոտ դեռ չեն սովորել մեխանիկների աշխատանքը համարժեք վարձատրել։ Այդ է պատճառը, որ այստեղ ներգրավված են 60-ն անց մասնագետները։ Փոքր–ինչ լավ իրավիճակ է ինժեներ–էլեկտրիկների հետ կապված, սակայն այստեղ էլ շատ չեն մասնագետները, որոնք կարող են նախագծել և հավաքել էլեկտրոնային սխեման։
«Իսկ գիտելիքն ու փորձը շատ կարևոր են, որպես ինժեներ եմ դա ասում։ Թղթի վրա բոլոր ինժեներներն ամեն ինչ կարող են, իսկ մետաղի վրա` ոչ միշտ», – ընդգծեց Խաչատրյանը։

Ապագա մասնագետների պատրաստելու համար միությունը մտադիր է բուհերի հետ համագործակցության ծրագիր մշակել, այդ թվում՝ նաև ռուսական բուհերի։ Այդ նախագծերի մասին մենք մանրամասն կպատմենք մոտ ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
Արիության մեդալով՝
Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,
Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,
Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,
Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,
Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,
Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



