ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արմեն Հակոբյան. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը դեմ է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը: Ավելի ճիշտ՝ նա կողմ է այն բանին, որ Ջերմուկը մնա ու զարգանա որպես հանքաջրաբուժական և զբոսաշրջային կենտրոն ու, որ չդառնա լեռնահանքային արդյունաբերական օբյեկտի բանվորական ավան՝ խոշոր բեռնատարների աղմուկի և հանքի պայթեցումների փոշու մեջ կորած՝ չհաշված մնացածը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ տպավորություն է ստացել վարչապետ Փաշինյանի ու ջերմուկցիների վերջին երևանյան հանդիպումից, Նարեկ Միրզոյանը նկատեց. «Կարծում եմ, որ այն հարցի պատասխանը, ինչի համար հանդիպմանը գնացել էին մեր ընկերները, այսինքն՝ ոսկու հանքը պիտի շահագործվի՞, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը դեռ չենք ստացել:
Ուղղակի մենք մտածում էինք, որ արդեն հստակ որոշում կլիներ, ու մեզ հստակ պատասխան կտային, բայց, ցավոք, հստակ պատասխան մեզ չտվեցին»:
Ինչ վերաբերում է «Լիդիանի» ներկայացուցիչների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը, ապա մեր զրուցակիցը այն ևս ողջունում է, մոտեցմամբ, որ պետք է լսել բոլոր կողմերին: Ավելին, Նարեկ Միրզոյանի համար ցանկալի կլիներ, որ երկկողմ կամ եռակողմ հանդիպում լիներ, այսինքն՝ վարչապետը, Ջերմուկի բնակիչներն ու «Լիդիանի» ներկայացուցիչները դեմ դիմաց նստեին և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հստակ ստանային:
Նարեկ Միրզոյանի դիտարկմամբ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում ջերմուկցիների բացասական տրամադրությունն անփոփոխ է. ինչպես մեկ տարի առաջ բնակչության զգալի մասը կանգնեց և ոսկու հանքավայրի շահագործմանն իր դեմ լինելն արտահայտեց, առ այսօր այդ մոտեցումը պահպանվել է . «Հստակ կարող եմ ասել, որ ոչ մեկը ոչ մի բանում մեզ չի ուղղորդում: Մենք հստակ հասկանում ենք, թե տարիներ անց հանքավայրի շահագործումից հետո ինչ է մնալու մեզ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջերմուկը տարիներ շարունակ եղել է հանքաջրաբուժական կենտրոն, ու այն, որ քաղաքի հիմքը հենց հանքային ջրերն են, մենք ոսկու հանքավայրի շահագործում չենք ուզում, ինչքան էլ որ հանքավայրը շահագործել ցանկացող ընկերությունը նշի, թե հանքային ջրերին, զբոսաշրջությանը վնաս չի լինելու, կարծում եմ, դա մի քիչ այդպես չէ»,-ասաց Միրզոյանը:
Ճշտող հարցին, թե՝ որքանո՞վ այդպես չէ, Նարեկ Միրզոյանը նկատում է՝ 50/50 հարաբերակցությամբ այդպես չէ:
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրենի հետ մեր հարցուպատասխանը գալիս ու խտանում է այն ձևակերպման վրա, որ եթե ինչ-որ բան Ջերմուկում պետք է հանքարդյունահանվի, ապա միմիայն բուժիչ հանքային ջուր:
Ավելին, Նարեկ Միրզոյանը համոզված կողմնակիցն է այն մոտեցման, որ Ջերմուկն ու շրջակա համայնքները լիովին կարող են զարգանալ՝ հիմնվելով հանքաջրաբուժության, զբոսաշրջության, հանքային ջրերի արտադրության վրա, գումարած՝ IT տեխնոլոգիաները: Այս վերջինի, այսինքն՝ ՏՏ ոլորտի առումով Ջերմուկը, կարելի է ասել, դեռ համեմատաբար «խոպան» վայր է, ուստի ծավալվելու և ստեղծագործական միտքն աշխատեցնելու լայն հեռանկարներ կան:
Միայն այն, որ Ջերմուկում դեռևս «Թումո» կենտրոն չկա, թերևս պետք է հուշի այդ բացը լրացնելու մասին: Ի լրումն, լավ կլիներ լրջորեն մտածել արդիական երիտասարդական ժամանցի կենտրոն ստեղծելու մասին: Եվ, ամեն պարագայում, Նարեկ Միրզոյանն ընդգծում է, որ հանքային ջրերով ու հանքաջրաբուժական զբոսաշրջությամբ կարելի է պահել ու զարգացնել Ջերմուկը, որն այդ հենքով էլ ստեղծվել է:
Նա, ինչպես և Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսով զբաղվող շրջանակների ներկայացուցիչները, գտնում է, որ ներդրումները պետք է ուղղել ոչ թե լեռնահանքային արդյունաբերությանը՝ առողջարանային քաղաքին կպած հանքի շահագործման համար, այլ դեպի զբոսաշրջային ոլորտ:
Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին
«Մեր ենթակառուցվածքները շատ են և հնարավորություն ունենք 12 ամսվա ընթացքում ընդունելու այնքան զբոսաշրջիկների, որքան կգան: Եթե Ջերմուկը դիտարկենք որպես զբոսաշրջային կենտրոն՝ ավելի մեծ օգուտ կլինի քաղաքին, քան եթե լինի հանքարդյունաբերական կենտրոն: Մենք չենք ուզում, որ մեր քաղաքը դառնա հանքարդյունաբերական բանավան»,-ընդգծում է Նարեկ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, ապա ըստ մեր զրուցակցի, Ջերմուկում այժմ գործում է հյուրանոցային համալիր, միաժամանակ 1700-2100 հյուր ընդունելու հնարավորությամբ: Այդ համալիրներից ձմռանը չեն գործում երկուսը միայն: Յուրաքանչյուր հյուրանոցային համալիր ապահովում է միջինը՝ 70, իսկ ակտիվ զբոսաշրջային ժամանակահատվածում՝ մինչև 100-120 աշխատատեղ: Սա՝ չհաշված սննդի օբյեկտները:
Մեր զրուցակցի խոսքով՝ 2012 թվականից ի վեր դեպի Ջերմուկ զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճել է և հասել տարեկան մոտ 50 հազար զբոսաշրջիկ ընդունելու ցուցանիշին: Այս տարի էլ Ջերմուկի զբոսաշրջային ընկերությունները նոր շուկա են, կարելի է ասել՝ հայտնաբերել իրենց համար: Մասնավորապես, անցած երեք ամսվա ընթացքում բազմաթիվ տուրիստական խմբեր են Ջերմուկ այցելել հատկապես Ֆիլիպիններից ու Իսրայելից:
Ինչպես նշում է Նարեկ Միրզոյանը, հասկանալի է, որ ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող ոսկու հանքավայրի շահագործման դեպքում, բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես չեն ցանկանա այցելել Ջերմուկ, իսկ դա իր հերթին կնշանակի քաղաքի զբոսաշրջային ու առողջարանային գրավչության անկում, եթե ոչ՝ կորուստ, զբոսաշրջային ինդուստրիայի համար անխուսափելի վատ հետևանքներով:
Ամուլսարի բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց
Ամփոփենք. եթե ոսկու հանքավայրի շահագործման կողմնակիցները ցանկանում են համեմատաբար կուշտ լինել այսօր ու մոտակա մի քանի տարվա ընթացքում, ապա Ջերմուկը որպես առողջարանային քաղաք պահպանելու և զարգացնելու կողմնակիցները ցանկանում են, որ կուշտ ու առողջ լինեն և պահպանված բնական միջավայր ունենան իրենց զավակները և թոռները՝ առաջիկա մի քանի տասնամյակում, ասենք՝ 2050 թվականից էլ այն կողմ:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
Արիության մեդալով՝
Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,
Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,
Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,
Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,
Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,
Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



