Շիրակի դատարան

Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատը չկայացավ

42
(Թարմացված է 18:18 06.09.2019)
Դատարանից հայտնեցին, որ Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստը հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը նախատեսված էր այսօր, չկայացավ։ Դատարանի մուտքի մոտ լրագրողներին հայտնեցին, որ նիստը հետաձգվել է։

«Պարզապես դատական նիստը հետաձգելու դիմում է եղել»,- Sputnik Արմենիային ասացին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից` չնշելով, թե ինչն է եղել հետաձգման պատճառը։

Արնաշաղախ վիճակում, տարբեր վնասվածքներով «Գյումրի» ԲԿ երկու տղամարդ են տեղափոխվել

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 07-ի սահմանում ռուս զինծառայողը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետևել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ: Զինծառայողի նկատմամբ գործի նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին

Ղուկասյանն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում՝ որպես հավաքարար։

Գյումրիում դանակահարության հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել

42
թեգերը:
Դատարան, Սպանություն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրն ամուսնալուծված է. նոր մանրամասներ
Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրու հարսանքավորները