Ալեքսանդր Չեֆերին

Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան. լուսանկարներ

27
(Թարմացված է 17:30 05.09.2019)
ՈՒԵՖԱ-ի նախագահին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Քիչ առաջ Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,–նշված է ՀՖՖ կայքում:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Նշենք, որ Հայաստան–Իտալիա հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսկսվի 20։00-ին։

Խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի վերջնական կազմը հայտնի է. ովքե՞ր են դուրս մնացել հայտացուցակից

27
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ֆուտբոլ, Երևան, Հայաստան
թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
Ըստ թեմայի
Այսպիսի տիֆոզիների չէին սպասում. ինչպես Իտալիայի հավաքականին դիմավորեցին օդանավակայանում
Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին
Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել