Աղասի Ենոքյան

Փաշինյանը բուլդոզերը չփոխարինեց բետոնախառնիչով. Ենոքյանը` «թավիշի» ու նոր օրինագծի մասին

108
(Թարմացված է 11:10 14.09.2019)
Քաղաքագետ և «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը մեկ անգամ չէ, որ ահազանգել է մամուլին, խոսքի ազատությանը, իշխանության կողմից չվերահսկվող հեռուստաընկերություններին ուղղված բացահայտ կամ թաքնված սպառնալիքների մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքագետ և «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը մեկուկես տարի առաջ ողջունել էր «թավշյա հեղափոխությունը», բայց հիմա հիասթափված է։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Այո, ես ողջունել եմ հեղափոխությունը: Ողջունել եմ հին համակարգը քանդելու պրոցեսը, որ սկսել էր Նիկոլ Փաշինյանը: Նա, կոպիտ ասած, նման էր բուլդոզերավարի, որ փորձում է քանդել այն ամենը, ինչ նախկինում կար: Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չփոխեց իր գործիքը, նա մնաց բուլդոզերի վրա: Իսկ բուլդոզերը, գիտեք, միայն քանդող գործիք է, բուլդոզերով չես սարքում: Եվ դա էր, իհարկե, իմ մեծ հիասթափությունը»,– ասաց նա:

Մի հիասթափություն էլ հասունանում է հեռուստաեթերի ոլորտը կարգավորելուն կոչված օրենքի նախագծի բովանդակության առնչությամբ: «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավարն այստեղ բավականին լուրջ վտանգներ ու այնքան էլ չքողարկված սպառնալիքներ է տեսնում:

Մշակվել ու ներկայացվել է օրենքի նախագիծ, որով հանրային մուլտիպլեքսորից օգտվելու իրավունք է տրվում միայն Հանրային հեռուստաընկերությանը իր 5 ալիքով (պարզ ասած՝ սովորական հեռուստաեթերով միայն Հանրայինի հաղորդումներն ու ալիքներն են լինելու):

«Այսինքն հանրային մուլտիպլեքսով կամ այն սովորական եթերով, որով կարծեմ 17 հեռուստաալիք է հեռարձակվում, այլևս այդ ալիքները չեն հեռարձակվելու այդ կերպ: Այսպիսի բան, որ միայն Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվի, չգիտեմ, երևի միայն Լեոնիդ Բրեժնևի ժամանակ է եղել»,- նշում է Ենոքյանը:

Նրա խոսքով` խնդիրն այն է, որ իշխանությունը ցանկանում է ամբողջական վերահսկողություն սահմանել մեդիայի վրա:

«Ըստ որում, շատերին թվում է, թե դա այդքան կարևոր չէ, որ բոլորս կաբելային TV ենք նայում, արբանյակային և այլն: Բայց դա այդպես չէ: Ըստ որոշ գնահատականների` մեր բնակչության 65-70 տոկոսը նայում է այդ եթերը»,-ասում է քաղաքագետը:

Եվ ստացվում է, որ եթե այդ օրենքն ընդունվի և գործի, բնակչության կեսից ավելին միայն Հանրային հեռուստատեսություն նայելու հնարավորություն կունենա: Ենոքյանը կարծում է, որ այդ մոտեցման օգտին բերվող հիմնավորումներն էլ են տարօրինակ, քանզի նշվում է, թե այդպիսով ցանկանում են խթանել մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծումը (հեռուստառադիոալիքների խումբ, որը հեռարձակվում է մեկ թվային ալիքով, այս դեպքում՝ նման հնարավորություն տվող մասնավոր ընկերությունների մասին է խոսքը):

Տարօրինակն այս պարագայում այն է, որ մուլտիպլեքսորների ստեղծումը, պարզ ասած՝ հեռարձակման նման հնարավորությունների ձևավորումն ու շահագործումը թանկ հաճույք է, ըստ մեր զրուցակցի, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է: Հազիվ թե Հայաստանում որևէ մեկը նման ներդրումներ անի, ինչ է, թե մասնավոր հեռուստաընկերությունները հեռարձակման հնարավորություն ունենան: Սակայն դա չէ միայն հարցը։

«Ամենազարմանալին, այն է, որ այս առաջարկը ներկայացրել է ոչ թե պետությունը, այլ մի քանի ՀԿ-ներ, որոնք տասնյակ տարիներ ասել են, թե իրենք Հայաստանում պայքարում են մամուլի ազատության համար, հասկանո՞ւմ եք: Ուրեմն մամուլի ազատության համար պայքարը հեղափոխությունից հետո դառնում է մամուլը, հեռուստաընկերությունները փակելու համար պայքար, ինչը բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծում: Եվ ամենակարևորը. այս օրենքի նախագիծը մշակելիս երբեք հեռուստաընկերությունների կարծիքը չեն հարցրել: Պարզապես մի քանի ՀԿ նստել, օրենք են գրել և այն ներկայացրել»,- նշում է Ենոքյանը:

Քաղաքագետի խոսքով` հեղափոխությունից հետո ՀԿ-ները դարձան հեղափոխության շահառու, և քաղհասարակության այդ դաշտը դատարկ մնաց, ինչը ներկայիս վիճակի խնդիրներից մեկն է:

Ենոքյանը նկատում է, որ նաև այդ պատկերն էր պատճառներից մեկը, որ ինքը նախաձեռնեց «Մեդիապաշտպան» կազմակերպության ստեղծումը, որը փորձում է իր չափով ու աստիճանաբար լրացնել այդ դատարկ մնացած հատվածը:

108
թեգերը:
Աղասի Ենոքյան, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան
Ըստ թեմայի
Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. Փաշինյանը «հրաշալի թվեր» է հայտնել
Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան
Ամուլսարի հարցը քննարկվել է կառավարությունում. Փաշինյանը հանձնարարական է տվել
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Երևան

Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 17:04 10.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։

0
թեգերը:
շոգ, արև, Անձրև, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

9
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

9
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում