Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ

ՍԴ–ի որոշման համաձայն` կալանավորմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը. Արամ Վարդևանյան

154
(Թարմացված է 16:03 04.09.2019)
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մեկնաբանել է ՍԴ–ի որոշումը` նշելով, որ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորում չի կարող կիրառվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արա Վարդևանյանը` մեկնաբանելով ՍԴ–ի այսօրվա որոշումը։

«ՍԴ–ն որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, այսինքն` խախտվել է Քոչարյանի` Սահմանադրության 27–րդ հոդվածը` անձնական ազատության իրավունքը։ Ստացվում է` կալանավորումը, որը կիրառվել է Քոչարյանի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը»,–ասաց նա։

Նրա խոսքով` եթե ՍԴ–ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է` Քոչարյանի կալանավորումը չի կարող իրավական լինել։ Ըստ նրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածն ավելի ընդհանուր հոդված է, իսկ 135–ը նեղ կարգավորում է նախատեսում` այդ երկուսը միմյանց լրացնող հոդվածներ են։

Арам Вардеванян
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Վարդևանյան

Նա հիշեցրեց, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։ «Այժմ Քոչարյանի խափանման միջոցը կարող է փոխել Առաջին ատյանի դատարանը կամ քրեակատարողական հիմնարկը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով քիչ առաջ որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասող։ Իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը։

154
Ըստ թեմայի
Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան
Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ
ՍԴ–ն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը