Երվանդ Զախարյան

Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում

254
(Թարմացված է 09:08 05.09.2019)
Նախկին պաշտոնյայի որոշմամբ` «Հաղթանակ» զբոսայգու հողակտորների մի հատվածը դուրս են թողել այգու հատակագծից, հետո ծիծաղելի գնով վաճառել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի— Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՔԾ–ի` Երևանի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևանի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից։

Այնուհետև Երևանի քաղաքապետի մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով (այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով), վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:

29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:

Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2008–ին Երևանի քաղաքապետ է եղել Երվանդ Զախարյանը։ Նա պաշտոնավարել է 2003-09 թվականներին։

Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ

254
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Քրեական գործ, քաղաքապետ, Հայաստան
Ըստ թեմայի
ԲԷՑ–ը հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումներ է արել. քրեական գործ է հարուցվել
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր
Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են
Գեղարքունիքում չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով վերականգնվել է 37 մլն դրամ
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել