Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Ապօրինություններ Արագածոտնում. Ճարճակիսի նախկին ղեկավարը բյուջեից գումարներ է փոշիացրել

44
Ճարճակիսի նախկին ղեկավարը համայնքապետարանի աշխատակից չհանդիսացող մի կնոջ անունով համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Արագածոտնի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը, ինչպես նաև մարզի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինություններ են գործել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Պարզվել է, որ Ճարճակիսի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

Ինչ վերաբերում է Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց ապօրինություններին, ապա վերջիններս Ծաղկահովիտ գյուղի մի բնակչի հետ աղբահանության և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել։ Այդ աշխատանքները չեն կատարվել, սակայն նախկին պաշտոնատար անձինք համայնքի բյուջեից գումար են փոխանցել՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

44
թեգերը:
Արագածոտնի մարզ, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում մոտ 63 միլիարդ դրամի խախտումներ են բացահայտվել. ՊԵԿ նախագահ
Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները բացահայտվել են. տեսանյութ
Զինդատախազությունը պետությանը պատճառած մոտ 9.7 մլրդ դրամի վնաս է բացահայտել
Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը

117
(Թարմացված է 16:28 10.07.2020)
Եսայան եղբայրների հիմնած ընկերությունը պարտավորվել է առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

117
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

21
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

21
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Գեղեցկության սրահ, արխիվային լուսանկար

Թուրքիայում վարսավիրանոցների հաճախորդներին հորդորում են քիչ խոսել. պատճառը COVID-19-ն է

0
Թուրքիայում առողջապահության ոլորտի մասնագետները հրահանագների ցանկ են կազմել վարսավիրանոցների և գեղեցկության սրահների աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Թուրքիայում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այցելուներին և աշխատակիցներին խորհուրդ են տալիս զերծ մնալ բարձրաձայն խոսելուց և որքան հնարավոր է քիչ խոսել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Թուրքիայի ԱՆ-ում կարծում են, որ խոսելն ավելացնում է COVID-19-ով վարակման վտանգը, քանի որ այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Նախարարության կայքում հրապարակվել են խորհուրդներ, որոնց համաձայն՝ վարսավիրանոցներում կարող են գտնվել միայն հաճախորդներն ու աշխատակիցները, իսկ կողմնակի անձանց մուտքն արգելվում է։ Նշվում է, որ դիմակները պարտադիր են բոլորի համար։

Խորհուրդ է տրվում նաև անպայման օգտագործել ախտահանիչներ և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Թուրքիայում գեղեցկության սրահներ կարելի է այցելել միայն նախապես գրանցվելով։

Բացի այդ, առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել վարսահարդարիչների օգտագործումը։ Իսկ եթե այն անպայման պետք է միացնել, ապա հարկավոր է տաք օդի հոսանքն ուղղել այնպես, որ այն չդիպչի մյուս հաճախորդներին։

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 10-ի դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցում է 12,4 միլիոնը։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Համավարակի զոհ է դարձել ավելի քան 557 հազար մարդ։ Թուրքիան վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով 15-րդ տեղում է։ Այս երկրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 209 962-ի, մահացել են 5300-ը։

0
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
557 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 30 903-ի
Կիբեռհանցագործներն օգտվում են կորոնավիրուսային իրավիճակից. «ֆիշինգի» զոհերն ավելացել են
Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է
Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար