Զինվորներ

Խմբով ծեծել են սպային. ժամկետային զինծառայողները ձերբակալվել են

1363
(Թարմացված է 22:59 31.08.2019)
4 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են սպային խմբով ծեծելու կասկածանքով։

Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի այն է` զինծառայողին վիրավորանք հասցնելը, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով»,–գրել է Հարությունյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

1363
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Ձերբակալում, Ծեծկռտուք, Սպա, Զինվոր
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը
Զոհված զինվորի ընտանիքն այլևս անօթևան չէ. կառավարությունը բնակարան նվիրեց որդեկորույս մորը
Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան