Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյան

Դուք նշանակալի ավանդ ունեք Հայաստանի զարգացման գործում. Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

223
(Թարմացված է 11:50 31.08.2019)
Ընդգծելով 2-րդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին տոկունություն է մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի facebook-յան պաշտոնական էջում։

Նամակում, մասնավորապես, ասվում է․«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ Նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանավայրում։

223
թեգերը:
Նախագահ, ծնունդ, շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Օրենսգրքի բացի պատճառով խախտվում է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը․ Վարդևանյան
2008-ի մարտի 1-ի ու 1996թ- ի հոկտեմբերի 6-ի տարբերությունը. Քոչարյանի փաստաբանը նոր փաստեր է ներկայացրել
ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումների քննության գործով կայանալիք նիստը