Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին

147
(Թարմացված է 11:33 31.08.2019)
Սարգսյանը վստահ է` ժամանակը ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, ժողովրդի և պետության կյանքում:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոս- Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ռոբերտ Քոչարյանին իր պայքարում:

«Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»,- ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-րդ տարեդարձն է, ինչի առիթով շնորհավորական ուղերձ է հղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հիշեցնենք`2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանավայրում։

147
թեգերը:
Հայաստան, Արցախ, շնորհավորանք, ծնունդ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Օրենսգրքի բացի պատճառով խախտվում է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը․ Վարդևանյան
2008-ի մարտի 1-ի ու 1996թ- ի հոկտեմբերի 6-ի տարբերությունը. Քոչարյանի փաստաբանը նոր փաստեր է ներկայացրել
ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումների քննության գործով կայանալիք նիստը