Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու հարցով դատական նիստն ավարտվեց. ի՞նչ որոշեց դատարանը

360
(Թարմացված է 20:37 29.08.2019)
Նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին կալանավորելու հարցով դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նիստը կկայանա վաղը` օգոստոսի 30–ին, ժամը 13։00–ին, Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում։

Նշենք, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել, ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ են կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։

ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել

Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում: Կարեն Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալված է։

360
թեգերը:
կալանավորել, կալանավոր, Երևան, փաստաբան, Դատարան, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Վանեցյանը մանրամասներ հայտնեց
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն իշխանության վարկանիշի հարց է. քաղաքագետ Ստեփան Դանիելյան