Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

656
(Թարմացված է 14:20 27.08.2019)
ԱԱԾ–ի կողմից հատուկ գործողություններ իրականացնել–չիրականացնելու մասին լուրերը գերատեսչությունը այս պահին չի մեկնաբանում։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, ըստ շրջանառվող լուրերի, ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում։ Այս լուրը, սակայն, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց։

«Այս պահին այդ մասին ԱԱԾ–ն մամուլին հայտնելու տեղեկություն չունի»,– ասաց Գալստյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Հիշեցնենք, որ մինչ այս մամուլում տարածված լուրերի` Հայաստանում նոր ներդրումային ծրագրի հետևում կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը։ Խոսքը «Մարիոթ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության ներդրումային նոր ծրագրի մասին է։

656
թեգերը:
Գագիկ Խաչատրյան, խուզարկություն, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Հայաստանի նոր հյուրանոցային ցանցի ծրագրի հետևում կանգնած է Գագիկ Խաչատրյանը. «Ժամանակ»
Նախկին ԱԱԾ աշխատակցի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում
«Վարչապետի գրառումն ու ինձ ԱԱԾ հրավիրելը քաղաքական հալածանքի փորձ է». Մարտիրոսյան