Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիի օրվա տոնին

Գյումրին նույնիսկ հեղափոխության օրերին այսքան մարդաշատ չէր. Փաշինյանն անկեղծանում է

209
(Թարմացված է 23:31 25.08.2019)
Վարչապետը հորդորում է Գյումրի ասելով այլևս չհասկանալ աղետի գոտի, բայց սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Սեպտեմբերի 21-ին Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը: Այս մասին այսօր Գյումրիում՝ քաղաքի օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեպտեմբերի 21-ին գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրիում, և այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնելու: Այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ի տոնկատարությունը մարզից մարզ ենք տեղափոխելու: Այսօր ուզում եմ հայտարարել Գյումրիի միամսյակ մինչև սեպտեմբերի 21-ը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքի տոնի առթիվ շնորհավորելով բոլոր գյումրեցիներին՝ վարչապետը նշեց՝ երբեք Գյումրին այսքան մարդ չի եղել: «Գյումրիի «Վարդանանց» հրապարակն անգամ հեղափոխության օրերին այսքան մարդաշատ չեմ տեսել: Եվ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է: Գյումրին այսքան կարեւոր բոլորիս համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորում է Գյումրի ասելով այլևս չհասկանալ աղետի գոտի: «Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են, ամենևին, բայց երբ մենք ասում ենք ՀՀ հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունը այս ընթացքում հարվածներ չի ստացել, մենք պարտությունների միջով անցնելով կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին, և Գյումրին աղետի միջով, աղքատության միջով անցնելով ի ցույց է դնում իր հաստատակամությունը՝ ապրելու, արարաելու, ծաղկելու և դառնալու մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքի իսկական կենտրոն»,- նշեց վարչապետը՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր դեռ Գյումրիում չեն եղել, անպայման գալ այս քաղաք։

Праздничное мероприятие на площади Вардананц в день города (25 августа 2019). Гюмри
Քաղաքի օրը Գյումրիի Վարդանանց հրապարակում

Հիշեցնենք, որ Գյումրին օգոստոսի 25-ին հերթական անգամ տոնում է քաղաքի օրը: Տոնակատարությունն ունի «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և դուստրերի հետ։ Գյումրիում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հյուրեր տարբեր երկրներից։

209
թեգերը:
Քաղաքի օր, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Գյումրի
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
Ըստ թեմայի
Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին
Հրավառությամբ ու երգիչներով՝ 8 միլիոն դրամ. օգոստոսին Գյումրին կնշի իր տոնը
«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ