Կենտրոնական բանկ

Հայաստանում հատվել են արծաթե հուշադրամներ` նվիրված Ծովակալ Իսակովին. լուսանկարներ

59
(Թարմացված է 16:21 23.08.2019)
Մետաղադրամի դիմերեսին Իսակովի անվան հածանավն է, ծովակալի ուսադրի աստղի ու խարսխի պատկերները, դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը, նրա դաշույնի ու գրքերի պատկերները:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է 500 հատ 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամներ` նվիրված Ծովական Իսակովին։

Մետաղադրամի դիմերեսին Իսակովի անվան հածանավն է, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերները, դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը, նրա դաշույնի ու գրքերի պատկերները:

Памятная монета в честь 125-летия со дня рождения адмирала Ованеса (Ивана) Исакова
© Photo : press office of the CBA
Հուշադրամ` նվիրված Ծովակալ Իսակովին. դարձերես

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում։ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:

Памятная монета «125-летие со дня рождения Адмирала Исакова»
© Photo : press office of the CBA
Հուշադրամ` նվիրված Ծովակալ Իսակովին. դիմերես

1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Իսակովը մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:

Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում` փողոցներ ու պողոտաներ:

59
թեգերը:
հուշադրամ, Ծովակալ Իսակով, Կենտրոնական բանկ (ԿԲ), դրամ
Ըստ թեմայի
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով
Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից Երևանում ևս երկու երթուղի կսպասարկեն նոր ավտոբուսները․ սրահում տեսահսկում կա

2
(Թարմացված է 20:41 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

2
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը

«Մենք բոլորս սրան էինք սպասում». Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը կրկին միասին են. լուսանկար

17
(Թարմացված է 20:31 16.06.2021)
Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։ Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ–ի ամենահարուստ կանանցից մեկը` հայկական արմատներ ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները միացել է իր նախկին ընկերոջ` հայտնի ռեփեր Թրևիս Սքոթի հետ, որը նրա դստեր հայրն է։ Ջեներն Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա ռեփերի գրկում է։

View this post on Instagram

A post shared by Kylie 🤍 (@kyliejenner)

Զույգը միասին գնացել է Նյու Յորքում կայացած «Parsons Benefit» բարեգործական երեկոյին, նրանց ընկերակցել է նրանց 3-ամյա դուստրը՝ Սթորմի Վեբսթերսը։ Բարեգործական երեկոյի ընթացքում ռեփերը մրցանակի է արժանացել արվեստի ոլորտում ներդրման համար։

Իր շնորհակալական խոսքում նա հիշատակել է դստերը և Քայլիին։

«Սթորմի, ես սիրում եմ քեզ։ Իմ կին, քեզ ևս սիրում եմ»,- ասել է նա։

Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

«Մենք բոլորս սրան էինք սպասում», «Ձեզ շատ էինք կարոտել», «Այսպիսին պիտի լինի զույգը», գրում են նրանք։

Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը

17
թեգերը:
Լուսանկար, Քայլի Ջեներ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները