Երևան, Դավթաշեն թաղամաս

Երևանում 71 հարկ ունեցող երկնաքերի շինարարական աշխատանքները 5 տարի կտևեն

517
(Թարմացված է 16:09 23.08.2019)
71 հարկանի երկնաքեր ունենալու համար 270 մլն ԱՄՆ դոլար ներդրում կարվի։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի  նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ 5։ Այս մասին «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` հայտնում է նախարարության կայքը։

«Ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն  առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նյու Յորքի գերբարակ երկնաքերի հեղինակը քննադատել է Երևանի «ագահ կառուցապատողներին»
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունն այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները` ծրագրի իրականացման ընթացքում։

Հանդիպմանը ներկայացվել են նաև համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

517
թեգերը:
երկնաքեր, Ներդրում, Երևան
Ըստ թեմայի
Դրսում ապրող հայերը կկարողանան մատչելի բնակարան գնել Հայաստանում
Հայերը շատ համառ են. Սուրբ Վարդանը կանգուն է մնացել Նյու Յորքի «բետոնե ջունգլիների» մեջ
«Թրամփ Թաուեր» երկնաքերում բռնկած հրդեհը մեկ մարդու կյանք է խլել
Левон Тер-Петросян приветствует своих сторонников во время митинга (18 февраля 2011). Еревaн

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

0
Ըստ ՀՀ առաջին նախագահի` ՀԱԿ ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որ մեր երկրում ողջախոհության ճրագը չմարի:

 

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Եթե «Հայ Ազգային Կոնգրեսը» մասնակցի առաջիկա ընտրություններին, ապա վարչապետի թեկնածուն կլինի Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այս մասին ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե ՀԱԿ վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,–ասաց նա:

0
թեգերը:
Հայաստան, Վարչապետ, Ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան. արխիվային լուսանկար

Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը

50
(Թարմացված է 15:33 16.05.2021)
ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն իրեն հարցն ուղղեց, թե որն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը և այդ հարցին պատասխանեց։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ` 23 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել`այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։

Նրա խոսքով` Հայաստանը  չի պարտվել Ադրբեջանին, այլ ինքն իրեն է պարտվել` վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

«Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարել է Փաշինյանի` Արցախը Հայաստան է և վերջ սադրիչ հայտարարությամբ, և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։ Այսինքն` այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է»,–ասաց նա։

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իր առաջարկին` երեք նախկին նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցելուն: «Ես իմ առաջարկի հրապարակված տեքստերում տվել եմ անգամ այդ հանրույթի բանալին. այն է` մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Լուծում էի երկու հարցն էլ», – ասաց առաջին նախագահը:

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Հիշեցնենք, որ մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

50
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արցախյան պատերազմ, Հայաստան, Լևոն Տեր–Պետրոսյան