ԱԱԾ

ՊՆ պաշտոնատար անձինք բարձր գնով կնքել են մատակարարման պայմանագիր և գումարը հափշտակել. ԱԱԾ

174
(Թարմացված է 12:41 21.08.2019)
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք 1 բացահայտվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավելի գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

174
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, փող, Կաշառք, պաշտոն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է. Վանեցյան
Խոշոր գումար է պահանջել ԱԱԾ-ում աշխատանքի տեղավորելու համար. սահմանապահը կալանավորվել է
«Վարչապետի գրառումն ու ինձ ԱԱԾ հրավիրելը քաղաքական հալածանքի փորձ է». Մարտիրոսյան