Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн

«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում

421
(Թարմացված է 19:31 20.08.2019)
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, այլ նեղ անձնական հաշվարկները։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Ամուլսարի հետ կապված այսօրվա 2 ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել է խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չի ընդունել: Այս մասին վարչապետը գրել է Facebook–յան իր էջում։

«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկները և զգացողությունները»,–գրել է նա։

Փաշինյանը հետգրությամբ հայտնել է նաև, որ մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում են միայն մի պատճառով` «իշխանությունը մի բան տա, բերանդ փակի»: Բայց սա, ըստ նրա, աշխատում էր հին իշխանության հետ, իսկ նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: «Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,–գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել, ապա այժմ արդեն որևէ կասկած չունի: «Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,–գրել էր նա։

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր: Նրա խոսքով` իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։

Դատախազությունն այսօր հայտնեց, որ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկել են ԱԱԾ։

Օրերս Քննչական կոմիտեն Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։

421
թեգերը:
Facebook, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Արթուր Գրիգորյան, հանք, Լիդիան, Ամուլսար, Հայաստան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (87)
Ըստ թեմայի
«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի
Ամուլսարի բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց
Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ
Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին

0
Կառավարության ղեկավարը լսել է անհետ կորած, գերեվարված զինվորների ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից։

Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:

Վարչապետը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ռազմագերի, գերի, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ
Վահան Քերոբյան

Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան

108
(Թարմացված է 23:16 28.11.2020)
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է իր ծրագրերն ու անելիքներն այդ պաշտոնում: Անդրադարձել է նաև Արցախում անցկացրած 52 օրերին ու բանակում իր արձանագրած խնդիրներին:

- Պարո՛ն Քերոբյան, շնորհավորում ենք պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նաև խնդրում ենք պատմել՝ ինչպես ստացաք այդ առաջարկն ու ինչպես որոշեցիք ընդունել այն՝ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում:

- Առաջարկը ստացել եմ վարչապետի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ, կարծեմ՝ երկուշաբթի օրը: Միանգամից չեմ համաձայնել, քանի որ որոշ հարցեր կային ճշտելու աշխատանքի ու պահանջների հետ կապված՝ ինչ է պահանջվում, ինչ խնդիրներ է պետք լուծել, արդյոք դրանք համապատասխանում են իմ պատկերացումներին, թե ոչ: Հիմա, հասկանալով պատկերացումներն ու ինձ հետ կապված նպատակները, համաձայնեցի:

- Իսկ սպասելի՞ էր նման առաջարկ ստանալը:

- Այնպես չէ, որ լրիվ անսպասելի էր, որովհետև վարչապետի հետ հարաբերություն նախկինում ևս ունեինք, ու իմ մտքերը ես կարողանում էի հասցնել վարչապետին ու կառավարությանը, ու կար երկխոսություն, որի արդյունքում վարչապետի համար պարզ դարձավ, որ այս հանգրվանում ես գուցե կկարողանամ օգտակար լինել իմ երկրին:

- Ձեր բիզնեսը՝ Menu.am-ը, փաստորեն թողնո՞ւմ եք: Ի՞նչ եք անելու Ձեր բիզնեսը:

- Դե, այսօրվա դրությամբ Menu.am-ի ամենախոշոր բաժնետերն եմ: Այդ բաժնետոմսերը դեռևս մնում են իմ սեփականությունը, բայց, համաձայն օրենքի, ես պետք է այն հավատարմագրային կառավարման տամ: Ինչ վերաբերում է գործադիր պաշտոններին՝ տնօրենների խորհրդի անդամի և գործադիր տնօրենի պաշտոններին, ապա ես արդեն հրաժարական եմ ներկայացրել վճարովի պաշտոնից, այսինքն՝ գործադիր տնօրենի պաշտոնից, իսկ խորհրդի անդամի պաշտոնից մինչև մեկ ամիս ժամանակ ունեմ, կհասցնեմ բաժնետոմսերս տալ հավատարմագրային կառավարման և զիջել իմ տեղը տնօրենների խորհրդում:

- Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հիշատակվում է Al Jazira-ին տված Ձեր հարցազրույցը, որտեղ ասում եք, թե երկրի ղեկավարությունը մեզնից թաքցնում էր պատերազմում տիրող ռեալ իրավիճակը: Ի՞նչ նկատի ունեիք:

- Ես ասել եմ` «վերջին տասնամյակներում»: Իմիջիայլոց, այդ արտահայտությունը Al Jazira-ն կտրել է: Վերջին տասնամյակներում մեզ միշտ ասել են, որ մեր բանակը հզոր է, որ մեր բանակում ամեն ինչ կա, մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է և այլն, ինչը, կռվի դաշտում պարզվեց, որ չի համապատասխանում իրականությանը: Իմ կարծիքով` մենք ունենք շատ վատ կառավարվող կառույց, ու եթե դա չընդունենք, բնականաբար, չենք կարող զարգացնել այն: Կարծում եմ`հիմա ժամանակն է ճիշտը խոսել բանակի մասին և, բնականաբար, ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումներին, ինչն արդեն ընթացքի մեջ է:

50-52 օր ես եղել եմ այնտեղ՝ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 18-ը, իսկ իմ եղբայրներն ու մեր ընկերները մինչև օրս էլ դեռ այնտեղ են: Մենք համառորեն պաշտպանեցինք այն դիրքերը, որոնք կմնան Հայաստանի կամ Արցախի տիրապետման տակ: Այդ 52 օրվա մեջ ես ընդամենը 1 անգամ եմ տեսել համակարգիչ և ցանկացած էլեմենտից՝ մեր տեղաշարժի և այլն, պարզ է դարձել, որ մենք թուղթ ու գրիչով ենք կառավարում բանակը: 21-րդ դարում չի կարող նման բան լինել, և տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է ամբողջությամբ ներծծվեն այդ կառույցի մեջ:

- Ձեր այս տպավորություններով Դուք արդեն կիսվե՞լ եք կառավարության անդամների, վարչապետի հետ:

- Ոչ ամբողջությամբ։ Բնականաբար, այն, ինչ ես եմ տեսել, բազմաթիվ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում ասել են: Միգուցե ես ինչ-որ նոր բաներ կասեմ, բայց հիմնական հետևությունը, որ կարելի է անել, այն է, որ բանակին տրամադրվել են հսկայական ռեսուրսներ, որոնք, կարելի է ասել, արդյունավետ չեն օգտագործվել:

Մեր հրամանատարական կազմի ներկայացուցիչները խոստովանեցին, որ վերջին 25 տարում բանակը չի եղել գրավիչ տեղ խելացի մարդկանց համար: Հետևաբար բանակի պետությունը չի կարողացել ներգրավել բավարար քանակով տաղանդավոր մարդկանց, որոնք կկարողանային կառուցել ապագայի բանակ:

Չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Մեղքի բաժին բոլորս ունենք: Ես ինքս որոշ բաների վրա աչք եմ փակել, ինչ-որ բաներ ասել եմ՝ լավ, դե սա իմ գործը չէ, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հիմա պետք է բացարձակապես անհանդուրժելի դառնա հարմարվողականությունը: Մենք պետք է չհամակերպվենք այն վիճակի հետ, որն այսօր կա ու շտկենք, որպեսզի կարողանանք արագ, բեկումնային աճ արձանագրել այդտեղ ու ոչ միայն այդտեղ, այլև ամբողջ տնտեսության մեջ:

- Պարզ է, որ մեր տնտեսությունն այսօր շոկային վիճակում է. առաջին հարվածը ստացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ երկրորդն արդեն պատերազմից ստացավ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի տնտեսությունը դուրս բերեք այդ վիճակից:

-Ես, իհարկե, ունեմ իմ պլանը, բայց քանի որ այն պետք է վերածվի կառավարության որոշումների, ապա ես այս պահին զերծ կմնամ դրանք կետ առ կետ թվարկելուց: Բայց ես արդեն ասել եմ, որ իմ հիմնական դերը տեսնում եմ բոլոր այն խոչընդոտները վերացնելու մեջ, որոնք այսօր կանգնած են բիզնեսի առաջ, որպեսզի գործարար համայնքը կարողանա անկաշկանդ և ստեղծագործ ձևով աշխատել և զարգացնել երկրի տնտեսությունը:

- Ո՞րն եք համարում ամենամեծ խոչընդոտը:

- Միայն ես չէ, որ այդպես եմ համարում: Եթե դուք ուշադրություն դարձնեք Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա գլոբալ մրցունակության զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածին, ապա կտեսնեք, որ տասնամյակներով Հայաստանի գործարարները հարցումներին պատասխանելիս շեշտել են, որ կոռուպցիայից, հարկերից ու բյուրոկրատիայից ավելի շատ մեր տնտեսության զարգացմանը խանգարում է ֆինանսական միջոցներին անհասանելիությունը, անմատչելիությունը: Բնականաբար, դրանից էլ պետք է սկսել, որպեսզի տնտեսության մարմնի մեջ բավարար չափով արյուն լցվի:

- Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապակցված է Արցախի հետ: Մենք այսօր ունենք կորցրած տարածքներ, որտեղ ցորեն էր մշակվում: Փորձագետներն ասում են, որ սա խնդիր է լինելու ապագայում մեր տնտեսության համար: Ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր ունեք այս կորուստը կոմպենսացնելու համար:

- Ամենամեծ խնդիրը, որ կար Արցախում, այն էր, որ 30 տարում մենք այդպես էլ չենք կարողացել ընդունելի մակարդակով յուրացնել այդ տարածքները՝ զարգացնել տնտեսությունը, ավելացնել բնակչությունը և այլն: Կարելի է ասել, որ այդ տարածքների մեծ մասն անապատ էր: Հիմա, բնականաբար, այն մարդիկ, որոնք բիզնես են ունեցել Արցախում ու կորցրել են, լինելու են ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք կարողացել էին Հայաստանից շատ ավելի ծանր պայմաններում լինել հաջող բիզնեսմեն: Նման մարդկանց պետք է փրկել, և ես պետք է հանդիպեմ այդ մարդկանց հետ ու տեսնեմ, թե ինչով կարող ենք վերակենդանացնել իրենց կորցրած բիզնեսները:

Ինչ վերաբերում է դրա հետ կապված ճգնաժամին, նախ պետք է մանրամասն հաշվառում անել, որովհետև առաջին հայացքից այդ տարածքներում առանձնապես մեծ տնտեսություն չի եղել: Մի խոսքով` պետք է հասկանալ՝ ինչ ենք կորցրել, և արագ գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները:

108
թեգերը:
Նախարար, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը
«Իմ քայլը» պահանջում է պատժել Երևանի պատասխանատու պաշտոնյաներին` թվեր նկարելու համար
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի