Երևան

Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. եղանակի տեսություն

91
(Թարմացված է 00:02 15.08.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի-Sputnik. Հանրապետության տարածքում oգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38:

ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

91
թեգերը:
շոգ, ամառ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (521)