2008 թ.-ի մարտի 1

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան

307
(Թարմացված է 15:04 14.08.2019)
Իշխանությունն ուզում է տպավորություն ստեղծել, որ 2008թ.-ի մարտի 1-2-ի բոլոր մահերը տեղի են ունեցել կառավարական ուժերի կրակոցների հետևանքով։ Այդ նպատակով է, Քոչարյանի փաստաբանի գնահատմամբ, հրապարակվել Մարտի 1-ի մասին՝ BBC-ի հայտնի հոդվածը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Մարտի 1-ի մասին BBC-ի հոդվածը պատվիրված է եղել Հայաստանից։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Լինի դա դատախազությունը, թե Հատուկ քննչական ծառայությունը՝ այդ կառույցներից ինչ–որ մեկը, չունենալով փաստարկ այս հարցի հետ կապված, որը կարող էր ինքն իր անունից հրապարակել, դիմել է այսպիսի մեթոդների։ Հեռուստաընկերությանը տվել է ինչ–որ նյութեր, նյութերից ընտրված ինչ–որ հատվածներ, որոնք, հավանաբար, հնարավորություն են տվել հեռուստաընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով՝ այսպիսի ռեպորտաժ հրամցնել հանրությանը»,-ասաց Ալումյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։

Անդրադառնալով 2008թ–ի մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելուն, փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ այս հարցը դատարանում մեկ անգամ արդեն քննարկվել է։ Ընդ որում, ըստ նրա՝ դատախազությունը համաձայնել է Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին։

«Առաջին ատյանի դատարանում երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, մենք միջնորդեցինք, որպեսզի դատավարության մի հատված, որը տևեց մոտավորապես մեկ ժամ, իրականացվի դռնփակ ռեժիմով, որովհետև պիտի քննարկվեին մեր փաստարկները Արցախից իբրև թե զորք բերած լինելու շուրջ։ Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպիտի հրապարակային քննարկման առարկա դառնային։ Երբ դռնփակ դատական նիստը տեղի ունեցավ, մենք ներկայացրինք մեր փաստարկները։ Եվ մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև դատախազությունը»,-ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է նախագահական նստավայրի նկուղում զինված ուժեր տեղակայելու մասին՝ BBC-ի հոդվածում եղած տեղեկությանը, Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենց ձեռքի տակ եղած քրեական գործի նյութերը նման հետևություն անելու հիմք չեն տալիս։ Ավելին` քրեական գործի նյութերում բացակայում են նաև Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի կողմից կրակելու հրաման արձակելու մասին վկայող փաստեր։

«Այդպիսի բան քրեական գործի նյութերում չկա։ Եթե լիներ՝ Սամվել Կարապետյանին պետք է որ մեղադրանք առաջադրված լիներ։ Խնդիրը, իմ կարծիքով, հետևյալի մեջ է՝ իրենք այդպես էլ կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն կարողանում բացահայտել սպանության գոնե մի հանգամանք, բայց ուզում են տպավորություն ստեղծել, որ այդ բոլոր մահերը տեղի են ունեցել կառավարական ուժերի կրակոցների հետևանքով»,– ասաց Ալումյանը։

Ի դեպ, ինքը` Սամվել Կարապետյանը, չի բացառել, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի «հատուկ» շրջանակների կողմից:

Նա հայտարարել էր, որ ինքն այն մարդկանցից չէ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ դա չի արել անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ։

Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյային սպանության մեղադրանք է առաջադրվել

307
թեգերը:
ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), BBC, Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայկ Ալումյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (450)
Ըստ թեմայի
Մարտի 1–ի գործով կլինե՞ն էլի ձերբակալություններ. պատասխանում է Սասուն Խաչատրյանը
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 միլիոն դրամ փոխհատուցում կստանան
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռ

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները

9
(Թարմացված է 19:28 07.08.2020)
Ուղևորների փոխադրումը, ավիաընկերության հաղորդագրության համաձայն, կկատարվի համաձայն պարետատան ցուցումների։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 25-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր թռիչքները Երևան– Թեհրան–Երևան ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը երկարացվել է մի քանի անգամ։ 

Օգոստոսի 5–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց սա վերջին երկարաձգումը կլինի։

Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանատունը մանրամասներ է հայտնում

9
թեգերը:
չվերթ, Թեհրան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները
Արտակարգ դրությունը որ գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կարևորել է Ֆիրդուսի թաղամասի հուշարձանային շենքերի պահպանումը

11
(Թարմացված է 18:49 07.08.2020)
Ակնկալվում է, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեռևս մշակման փուլում է:

«Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետին ներկայացվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետներից կազմված ճարտարապետական 7 խումբ: Փոխհատուցման ծավալը 60 մլն դոլար, է իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը 300 մլն դոլար է գնահատվում։ Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը։ Նա նաև շեշտել է, որ նախապես մշակված չափորոշիչներն անհրաժեշտ է պահպանել մինչև նախագծի ավարտը: Պատասխանատուները կառավարության ղեկավարին վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան

11
թեգերը:
Ֆիրդուսի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մութ գործարք. աննկատ որոշում է ընդունվել Ֆիրդուսի բնակիչների վերաբերյալ
Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը. ի՞նչն է խանգարում թաղամասի շինարարությանը արդեն 10 տարի
«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը
Air India–ի ինքնաթիռ

«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ

2
(Թարմացված է 19:58 07.08.2020)
Ինքնաթիռում եղել է ավելի քան 100 ուղեւոր։ Վնասվել է օդաչուների խցիկը։ Համացանցում արդեն կադրեր են հայտնվել դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Կերալա նահանգում «Air India»–ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

​Օդաչուների խցիկն ու ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ վնասվել են։ Օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղում։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը Կերալա է հասել Դուբայից։ Օդանավում եղել է 170-ից մինչև 194 մարդ։ Տվյալները ճշտվում են։

Մեքսիկայի նախագահը վաճառքի է հանել իր ինքնաթիռը

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների ու շտապօգնության բրիգադները։

Փրկարարական գործողություն է իրականացվում:

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները կռվել են դիմակի պատճառով. տեսանյութ

2
թեգերը:
տեսանյութ, Հնդկաստան, ինքնաթիռ
Ըստ թեմայի
Շվեյցարիայի լեռներում ինքնաթիռ է կործանվել, կա չորս զոհ
ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ
Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը