Սահմանադրական դատարան

Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված

103
Օրինագծի փաթեթի հեղինակները վստահ են, որ նոր օրենքը թույլ կտա արդյունավետ պայքար տանել Հայաստանի դատական ոլորտում կոռուպցիայի և խնամի–ծանոթ–բարեկամ հասկացության դեմ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում դատավորներին վեթինգի ենթարկելու համար օրենսդրական դաշտն արդեն պատրաստ է։  Միայն թե «վեթինգ» տերմինը փոխարինել են ավելի հասկանալի` «դատավորների բարեվարքության ստուգում» արտահայտությամբ։

Համապատասխան օրենսդրական փաթեթն ավելի վաղ հայտնվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Փաթեթը դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ է նախատեսում։

Ինչպես կարծում են օրինագծի հեղինակները, այս փաթեթի ընդունումը թույլ կտա ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կարգ։ Դա կօգնի դատական ոլորտում կոռուպցիայի և խնամի-ծանոթ–բարեկամ հասկացության դեմ արդյունավետ պայքար տանել, բացառել դատարանների կողմից անօրինական որոշումների կայացումը և մարդու իրավունքների անտեսումը։ Նոր կարգը թույլ կտա նաև չխախտել անկախ դատական համակարգի սկզբունքը։

Նշված խնդիրների լուծման հիմնական պատասխանատվությունը դրվում է Բարձրագույն դատական խորհրդի վրա, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում` Սահմանադրական դատարանի։

Ալբանիայում վեթինգ է, Հայաստանում` ոչ. Մարուքյանը պարզաբանում է` ինչու

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արդարադատության նախարարության օրենսդրության մշակման բաժնի պետ Գոհար Հակոբյանը նշեց, որ դատավորների բարեհուսության աստիճանը  մի քանի պարամետրերով են ստուգելու։ Դա գույքի գնահատումն է, դատավորների կողմից պրոֆեսիոնալ էթիկայի կանոնների պահպանումը, պրոֆեսիոնալիզմն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։ Կարգազանց դատավորներին կարգապահական պատասխանատվության կենթարկեն։

«Առաջարկվող փոփոխություններն ուղղված են բացահայտելու այն բոլոր խնդիրները և թերությունները, որոնք տեղ կգտնեն դատավորների գործունեության մեջ։ Այդ գործունեությունը ադեկվատ գնահատականի կարժանանա՝ առանց վտանգելու  դատական համակարգի անկախությունը»,-ասաց Հակոբյանը։

Դեռ օրենսդրության մշակումից առաջ տարբեր երկրների օրինակներ են բերվել, որտեղ դատավորների վեթինգ է իրականացվել։ Հակոբյանի խոսքով` օրենսդրական ակտերի հեղինակներն ուսումնասիրել են Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի և այլ պետությունների փորձը։

«Սակայն չի կարելի ասել, որ հիմքում կոնկրետ լեհական կամ ուկրաինական փորձն է, քանի որ յուրաքանչյուր պետություն իր առանձնահատկությունն ունի»,-ասում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Гоар Акопян
© Photo : provided by Gohar Hakobyan
Գոհար Հակոբյան

Ինչո՞ւ է կառավարության առաջարկած մոդելը առավելագույնս համապատասխանում Հայաստանի պահանջներին, իրողություններին ու խնդիրներին։ Օրենսդրական փոփոխությունների հեղինակները չեն ցանկանում կրկնել այլ երկրների սխալները։  Իսկ առաջարկվող մոդելը համապատասխանում է  Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին։

«Դատավորներին տրված են սեփական իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորություններն ու լծակները։ Իսկ դատավորների կողմից իրենց եկամուտների հայտարարագրման մեխանիզմը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենքում նշված հիմքերը թույլ են տալիս ԲԴԽ–ին՝ բացահայտել առկա խնդիրները և դրանց հրատապ լուծում տալ։ Փոփոխությունների հեղինակները որոշել են խուսափել ծայրահեղ և խորը գնահատականներից և աշխատանքին դատավորների միջամտությունից»,–ասաց Հակոբյանը։

Իշխանության ընդդիմախոսները հայտարարում են, որ ներկայիս  տարբերակով իշխանությունը որոշակի զիջումների է գնացել դատավորների վեթինգի խստության հարցում, փորձել ավելի մեղմ տարբերակներ գտնել։ Հակոբյանն օրինագիծը նաև պետության առաջ կանգնած խնդիրների օպտիմալ լուծում է համարում։

«Եթե մենք ծայրահեղ ճանապարհով գնայինք, դա կարող էր սպառնալ դատավորների անկախությանը։ Իսկ մեր խնդիրն է ունենալ անաչառ և անկախ դատական համակարգ»,– ավելացրեց Հակոբյանը։

Դատավորների վեթինգի մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին, այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը կալանքից ազատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Փաշինյանի կոչով նրա համախոհները մի քանի ժամով արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը։  Այնուհետև Փաշինյանը Facebook–ի իր էջում ավանդույթի համաձայն ուղիղ եթեր դուրս եկավ և հայտարարեց դատական ոլորտում մեծածավալ բարեփոխումների մասին։

103
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Դատավոր, Վեթինգ, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար
Վեթինգ չի՞ լինելու. Հայաստանում լուրն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում
Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի
Դալմա գարդեն մոլ

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

98
(Թարմացված է 15:19 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

98
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

11
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

11
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից

0
(Թարմացված է 15:04 06.07.2020)
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչ է տեղի ունեցել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մի-2 մասնավոր ուղղաթիռն այսօր կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 05:20-ին` Կիրսալովո գյուղի դաշտերի ոռոգման ժամանակ։

Ուղղաթիռում երկու մարդ է եղել․ մեկը մահացել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

Նախնական վարկածի համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով քննչական ստուգում է իրականացվում։

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

 

0
թեգերը:
Ռոստովի մարզ, տեսանյութ, ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ
«Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում են Հայաստանի օդային սահմանները. տեսանյութ
Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան