ԱԽՔ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը

222
(Թարմացված է 16:16 08.08.2019)
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որում հիշատակվում է նաև, որ BBC-ի տրամադրության տակ է հայտնվել ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը։ 

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայաաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժվարանում է ասել` ինչպես են Մարտի 1–ի հետ կապված քննչական փաստաթղթերը BBC-ի ռուսական ծառայության տրամադրության տակ հայտնվել։

Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղել քննչական մարմինների ղեկարներին։

«Անվտանգության տեսանյուկից՝ բնականաբար՝ լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին BBC–ի մոտ։ Բայց եթե հայտնվել են՝ արդեն քննչական մարմինների գործառույթն է դրանով զբաղվելը։ Տեսեք, աշխարհում չկա մի երկիր, որտեղ այդ հարցն արմատապես լուծված լինի. գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ Wikileaks–ը դրա վառ օրինակն է։ Մենք ապահովագրված չենք դրանից, բայց բնականաբար, աշխատում ենք որպեսզի մինիմումի հասցնենք այդ վտանգը»,–ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարարների վրա կրակել էր Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

BBC-ի հրապարակումը սադրանք է՝ ուղղված մեր երկրի անվտանգությանը. Արցախի նախկին վարչապետ

Հրապարակման մեջ հիշատակվում էր նաև, որ BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։

222
թեգերը:
հարցաքննություն, 2008թ.-ի մարտի1, Սամվել Կարապետյան, Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար
Ըստ թեմայի
Մովսես Հակոբյանը հաստատեց` Մարտի 1–ի գործով հարցաքննվել է
Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
Մարտի 1-ի գործով մեղադրվող Գեղամ Պետրոսյանը հայտարարություն կանի. ե՞րբ և ինչի՞ց հետո
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 միլիոն դրամ փոխհատուցում կստանան