2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունները

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 միլիոն դրամ փոխհատուցում կստանան

72
(Թարմացված է 14:56 08.08.2019)
Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կտրամադրվի 30, ծանր վնասվածք ստացածներին՝ 15, իսկ միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 միլիոնական դրամ:

Համապատասխան ծրագիրը հաստատեց ՀՀ կառավարությունը՝ այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում:

Կառավարության նիստում հաստատվեց նաև 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով

72
թեգերը:
փոխհատուցում, ՀՀ կառավարություն, 2008թ.-ի մարտի1
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պարզաբանել է, թե ում թիկնազորն է ցրել մարտի 1–ի ցուցարարներին
Մարտի 1–ի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած մարդը
Մարտի 1–ի գործով կլինե՞ն էլի ձերբակալություններ. պատասխանում է Սասուն Խաչատրյանը
Հակոբյան. «Մարտի մեկի գործի ներկայիս փուլի հիմքը 0038 հրամանն է»
Մարտի 1-ի զոհերից մեկի մայրն այսօր սպառնացել է ինքնահրկիզվել