Ստամբուլյան կոնվենցիա

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հաշված շաբաթներ են մնացել. «Ժողովուրդ»

56
(Թարմացված է 11:05 06.08.2019)
Թերթը կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից որոշ մանրամասներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիային։

«Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել»,–գրում է թերթը։

Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։

Եվ ահա, այդ նախագծից թերթը տեղեկացել է, որ միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։

«Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված»,–գրում է թերթը։

Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

56
թեգերը:
կանանց իրավունքներ, ԼԳԲՏ, Կին, ՀՀ Ազգային ժողով, Ստամբուլյան կոնվենցիա, Հայաստան
թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (19)
Ըստ թեմայի
Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները
Զոհրաբյան. «Մեր կոչը վարչապետին, ՍԴ-ին, ԱԺ-ին՝ մերժել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»
Ստամբուլյան կոնվենցիայի հարցով նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին