Северный проспект. Ереван

Երևանի ավագանու անդամը «լկտի պահվածք» է դրսևորել. Խաչատրյանի բաց նամակը Մարությանին

248
(Թարմացված է 13:37 04.08.2019)
Մարինա Խաչատրյանը պահանջում է, որ Ասքանազ Աբրահամյանի նկատմամբ կիրառվի կարգապահական տույժ, և նա ներողություն խնդրի` հայ կնոջ նկատմամբ լկտի պահվածք դրսևորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ: Իր նամակում Մարինա Խաչատրյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 3–ին, ժամը 22:30 –ի սահմաններում ստորագրահավաքի հենակետին է մոտեցել չորս հոգանոց խումբ. Նրանք ոչ միայն գրեթե 15 րոպե խոչընդոտել ստորագրահավաքի աշխատանքներին, այլև խմբի ղեկավարը դրսևորել է «բացահայտ անհարգալից վերաբերմունք ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ»: Վերջինս ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից:  Սակայն, ըստ Խաչատրյանի, նա ոչ թե  Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, այլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ասքանազ Աբրահամյանն է: 

«Պահանջում եմ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի կարգապահական տույժ` ազգային գործունեության նկատմամբ սադրիչ գործողությունների և հայ կնոջ հետ լկտի պահվածք դրսևորելու համար։ Պահանջում եմ, որպեսզի նա հեռացվի Երևանի ավագանու կազմից և ներողություն խնդրի հայ հանրությունից` ճանաչվելով որպես սադրիչ»,- ասված է բաց նամակում։

Մարինա Խաչատրյանը նշել է, որ եթե Երևանի քաղաքապետն այս հարցին հանրայնորեն չանդրադառնա և չկատարի ներկայացված պահանջները, ապա հասարակությունը կասկածի տեղիք կունենա` թե արդյո՞ք ավագանու անդամի պահվածքն ու գործողություններն ուղղորդված չեն:

«Հայ հանրությունը կունենա բոլոր հիմքերը մտածելու, որ սադրիչ Ասքանազին անձամբ Դուք եք ուղղորդել ստորագրահավաքի գործընթացին խոչընդոտելու համար։ Դրա արդյունքում հայ հանրությունը կձևավորի համապատասխան կարծիք Ձեր և Ստամբուլում ստորագրված ապազգային կոնվենցիայի մասին»,- նշել է Խաչատրյանը։

«Իմ քայլի» պատգամավորների և նախարարի փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

Բաց նամակում Խաչատրյանն անդրադարձել է նաև Երևանի աղբահանության խնդրին՝ նշելով, որ ավագանու աշխատանքն է զբաղվել այդ խնդրով, այլ ոչ թե սադրանք հրահրել: Նամակը նա ամփոփել է այն համոզմունքով, որ Երևան քաղաքի առջև ծառացած մի շարք խնդիրների և քաղաքային բյուջեն «մսխելու» պատճառով շատերը պատասխանատվության են կանչվելու:

 

248
թեգերը:
Մարինա Խաչատրյան, ստորագրահավաք, «Իմ քայլը» դաշինք, Երևան, Հայկ Մարության, Ստամբուլյան կոնվենցիա
Ըստ թեմայի
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»
Եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, այս իշխանությունը կտապալվի. Սարգսյան
Մակունցը պատգամավորներին հանձնարարում է կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

159
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

159
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

205
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

205
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ