ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին

929
(Թարմացված է 14:46 03.08.2019)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մանրամասնել է, թե ինչ զինտեխնիկա է ներկրվել Հայաստան ու ինչ է արտադրվում ԼՂ–ում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Տարբեր պայմանագրերի հիման վրա սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումն արդեն սկսվել է։ Այս մասին այսօր Դիլիջանում, «Խաղաղության մարտիկ» միջազգային ռազմական մրցումների բացմանը լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

«Ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին` հեռահար, ճշգրիտ խոցման միջոցներ, ինչպես նաև հետախուզության կրակային միջոցներն ավելացնելուն»,– ասաց Դավթյանը։

ՀՀ ԳՇ պետը նշեց, որ օրերս ԼՂ ՊԲ–ում արդեն զորային փորձարկումն անցել են ԼՂ ռազմարդյունաբերության կողմից մշակված ռազմական տեխնիկայի որոշ նմուշներ` նշանոցներ, կրակի կառավարման միջոցներ։

Դավթյանը նշեց, որ Արցախում արտադրված ռազմական տեխնիկան բավականին արդյունավետ է և համագործակցության շրջանակում պլանավորում են Հայաստանի սպառազինության մեջ նույնպես ընդգրկել այդ տեխնիկայից։

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությանը դրանք հատկապես հետաքրքրել են գին–որակ համադրությամբ։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 1-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:

Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը

929
թեգերը:
զինտեխնիկա, Արցախ, Հայաստան, Արտակ Դավթյան
Ըստ թեմայի
Որտե՞ղ էր Խաչատուրովն ապրիլյան քառօրյայի օրերին. Արտակ Դավթյանը պարզաբանում է իրավիճակը
Տակից ռազմատենչությունը խրախուսելով՝ առերես խաղաղությա՞ն են պատրաստում
Ռազմական ոստիկանությունը զորացրված զինծառայողներից գումար հավաքելու դեպք է բացահայտել
Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին