Международный аэропорт Хургады

Հուրգադայի չեղարկված չվերթերի հետքերով. կառավարությունը որոշ չարաշահումներ է գտել

123
(Թարմացված է 11:25 04.10.2019)
Տուրօպերատորները պայմանավորվածություններ են ունենում ավիաընկերությունների ու հյուրանոցների հետ։ Գումարը վճարում են առձեռն ու խուսափում հարկերից` ստանալով մեծ զեղչեր։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների շուկայում։ Այսօր կառավարության նիստում Հուրգադայում հայ զբոսաշրջիկների հետ կապված միջադեպի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Մենք արդեն ունենք որոշակի տեղեկություն։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն օպերատիվ արձագանքեց մեր խնդրանքին և տրամադրեց տեղեկատվություն` 2019թ–ի մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան–Հուրգադա և Երևան–Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ տեղափոխված ուղևորների վերաբերյալ»,– ասաց Գևորգյանը։

Այդ տեղեկատվության համաձայն` նշված ժամանակահատվածում Եգիպտոս է տեղափոխվել է 29 333 ուղևոր։ Ուղևորափոխադրումների 48 տոկոսն իրականացրել է «Էյր Կաիրո» եգիպտական ավիաընկերությունը։

Ընդ որում, եթե մայիսին նշված ուղղություններով աշխատել է միայն այդ ընկերությունը, ապա հունիս–հուլիսին արդեն 4 ավիաընկերություններ`«Էյր Կաիրո»–ն, «Ֆլայ Իջիպտ»–ը, «Էմ–Սի էյրլայնս»–ը և «Օրանժ թու ֆլայ» –ը։

Ներկայում այս երեք ավիաընկերություններին բաժին է ընկնում շուկայի հետևյալ հատվածը. «Ֆլայ Իջիպտ»–ին` 24 տոկոսը, «Էմ–Սի էյրլայնս»–ին` 21 և «Օրանժ թու ֆլայ» –ին` 7։

«Մի շատ կարևոր խնդիր, որին մենք ուշադրություն ենք դարձնում. այս ավիաընկերություններն ու տուրօպերատորները փոխկապակցված ընկերություններ են, և մեր ունեցած օպերատիվ տվյալներով խնդիրը նաև այստեղ է։ Հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է գնում, և այստեղ պետք է բացահայտենք նաև, թե արդյոք հյուրանոցների համար փաթեթները ներառում են ամբողջական ծախսերը, թե ոչ»,– ասաց ՏՄՊՊՀ նախագահը` հավելելով, որ `«Էյր Կաիրո»– ի հայաստանյան ներկայացուցիչը «Անռիվա Տուր» տուրիստական գործակալությունն է, «Ֆլայ Իջիպտ»–ինը`«Մարաթուկը»–ը «Էմ–Սի էյրլայնս»–ինը` «Սկայ տուրը»  և «Օրանժ թու ֆլայ» –ինը`«Էյ ըն Ար»–ը, որի հետ կապված էին նաև վերջին միջադեպերը։

Գևորգյանի խոսքով` ՏՄՊՊՀ–ն նաև տեղեկություններ ունի, որ, հարկային որոշակի պարտավորություններից խուսափելով, հիշյալ տուրօպերատորները նաև որոշակի առավելություններ են ստանում։ Այլ կերպ ասած` հյուրանոցի գումարը տեղում առձեռն են վճարում ու խուսափում հարկերից` ստանալով զեղչեր։

«Զվարթնոցում» վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների 2-րդ խմբի ինքնաթիռը

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ–ն կասկածներ ունի, որ տեղի է ունենում դեմպինգային որոշակի գործընթաց, երբ ավիատոմսը, հյուրանոցի ծախսն ու փոխադրումը դեպի հյուրանոց վաճառվում է մեկ ամբողջական փաթեթով` անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ Հուրգադայի չեղարկված չվերթերի դեպքերով քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկները մնացել էին Եգիպտոսում։

Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը, չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված, նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։

Հուլիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:

Այսօր` օգոստոսի 1–ին, «Տարոն Ավիայի» ինքնաթիռով կիրականացվի 3–րդ չվերթը` Եգիպտոսում մնացած հանգստացողներին հայրենիք բերելու համար։

123
թեգերը:
հարկեր, չարաշահում, Զբոսաշրջիկ, Եգիպտոս, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներին. տեսանյութ
Ովքե՞ր կարող են շարունակել իրենց հանգիստը Եգիպտոսում. ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել
Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների համար կկազմակերպվի ևս 1 չվերթ. դեսպանություն