Женская тюрьма

Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ

155
(Թարմացված է 10:17 31.07.2019)
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Բացահայտվել է Քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 300 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար: ՔԿՀ-ում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի օգտին նույնանման ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձը վերջինիցս նույնպես որպես կաշառք պահանջել է շինանյութ:

Քաղաքացին տպարանում պատվիրել է 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ և իրացրել. ԱԱԾ

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ»  ՔԿՀ-ում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, 2019թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ռեժիմի խախտման դեպքերը կանխելու, արգելված իրեր հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրինական ընթացք տալու ուղղությամբ, ընդհակառակը՝ դատապարտյալների խցերում խուզարկություններ կատարելու փոխարեն վերջիններիս հետ գալով փոխադարձ համաձայնության, նրանցից ստացել են 20 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ դրանք ձևակերպելով իբրև խցերում կատարված խուզարկությունների արդյունք և այդպիսով կազմելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, նույն ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում՝  բջջային հեռախոսներ փոխանցելու համար, դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100.000 ՀՀ դրամ, ընդ որում,  իմանալով, որ վերջինիս հանձնուքում առկա հյութը պարունակում է հոգեմետ նյութեր, միջոցներ չեն ձեռնարկել՝ այն վերցնելու և քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝  թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում:

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր»  ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով, այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց, 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում՝ թմրամիջոցներ, դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների:

Ոստիկանները Շիրակում կաշառք վերցնելու պահին բռնել են սոցապի տեսուչներից մեկին

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

155
թեգերը:
թմրանյութ, պաշտոն, Կաշառք, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Բանտ, կալանավոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու դատախազությունը Քոչարյանի գործում տանուլ են տվել. Ալումյան
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ. ԱԱԾ–ի հայտարարությունը
Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

11
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

11
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը

Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ

30
(Թարմացված է 22:57 07.08.2020)
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործում է հին անվադողերի և պոլիէթիլենի վերամշակման ձեռնարկություն։

Այն, որ հին անվադողերը դեն նետելը վնասակար է՝ գիտեն բոլորը։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ դրանց վերամշակման արդյունքում կարելի է դիզելին մոտ վառելիք ստանալ։ Արդեն մի քանի տարի Աբովյան քաղաքում գործող վերամշակման գործարանը հենց դրանով է զբաղվում։

Անվադողերը պետք է այրել ոչ թե բաց տարածքում, այլ տաքացնել վակուումում։ Այդ ժամանակ տաք ռետինը թթվածնի հետ չի միանում և թունավոր դիօքսիններ չի առաջացնում։ Արդյունքում՝ հեղուկ վառելիք (1 տոննայից մոտ 400 լիտր) և ածխածնի փոշի է ստացվում, պարզ ասած՝մուր, որը կարելի է օգտագործել ռետինի արդյունաբերության մեջ։

Նույն ձևով կարելի է վերամշակել նաև պոլիէթիլենը, և նույնիսկ հին հագուստը։

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Վերամշակման ժամանակ ձեռնարկությունից գրեթե ծուխ դուրս չի գալիս։ Արտանետումներն առաջանում են միայն գազի այրումից, երբ տաքանում է վակուումային սարքը։

30
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

արտադրություն, վառելիք, Կոտայք, Հայաստան, գործարան, աղբի վերամշակում, անվադող, Աբովյան
Ըստ թեմայի
Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ
Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ
«Տարօրինակ կիրք»․ դերասանուհի Աննա Խիլկևիչի հայ ամուսինը դեմ է լողազգեստով լուսանկարներին
«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները