Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունն անհիմն է

90
(Թարմացված է 17:59 30.07.2019)
Դատարանը Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը` կապված նրա առողջական վիճակի հետ անհիմն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանների միջնորդությունը դատարանն անհիմն որակեց։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր դատական նիստում անգամ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել մինչև 25 մլն դրամ գրավով։

Ըստ փաստաբանի` միջնորդության համար հիմք է ծառայել «Նաիրի» ԲԿ–ում օրեր առաջ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարված համալիր հետազոտությունը, որի համաձայն, նրա առողջական վիճակը կրկնակի բարդացել է։

Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը կկայան օգոստոսի 20–ին։

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մինչ օրս բուժում է ստանում։ Առողջական վիճակով պայմանավորված Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։

Բժիշկներն այցելել են Մանվել Գրիգորյանին. լրացուցիչ հետազոտությունների կարիք կա. պաշտպան

Հիշեցնենք` Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

90
թեգերը:
կալանավոր, Մանվել Գրիգորյան, Դատավոր, Դատարան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (235)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի. նրան հիվանդանոց տեղափոխեցին
Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան
Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ը ապացույցներ ունի

242
(Թարմացված է 21:03 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

242
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Նորածին

«Լոխ լյավա, տարալընք». «Շենգավիթ» ԲԿ–ում արդեն 15 արցախցի փոքրիկ է ծնվել

64
(Թարմացված է 19:41 24.10.2020)
Փոքրիկներն արցախցի են, ծնվել են Երևանում, բայց անպայման վերադառնալու են հայրենի տուն։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Պատերազմի առաջին օրերից մինչ օրս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 15 արցախցի փոքրիկ է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը` Facebook-ի իր էջում հրապարակելով փոքրիկ արցախցիների լուսանկարները։

Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. լուսանկար

«Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։ Թիկունքը ամուր է՝ «լոխ լյավա, տարալընք»»,–գրված է լուսանկարներին կից։

Հայաստանում արցախցի ևս մի տղա է ծնվել. փոքրիկի հայրը հիմա առաջնագծում է

Փոքրիկները հիացրել են օգտատերերին, նրանք ակտիվ տարածում են նորածինների լուսանկարները։

«Աստված պահապան լինի այս հրաշք բալիկներին։ Մեկը մեկից սիրուն եմ։ Հրաշք ձագուկներ»,–գրել են էջի հետևորդները։

Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար

64
թեգերը:
նորածին, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել
Հղիության 38-րդ շաբաթում Ստեփանակերտից մեքենան վարելով 3 երեխաների հետ եկել է Երևան
«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ