Դավիթ Գրիգորյան

ԲԴԽ–ն բացատրել է` ինչու է կասեցրել Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. պաշտպանը չի լռելու

168
(Թարմացված է 13:20 29.07.2019)
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայն է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Գրիգորյանի պաշտպանն էլ վստահ է, որ Գրիգորյանի դեպքում պատժիչ գործընթաց է սկսվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշամն համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են օրենքի ուժով։ Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

«Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ իր հերթին վստահ է, որ դատավորի պարագայում գործի է դրվել եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։

«Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։ Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։ Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է պաշտպանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Գրիգորյանն այս պահին արձակուրդում է։ Հուլիսի 16-ին նրա աշխատասենյակը խուզարկել էին, ապա կնիքել։

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինն այդ հիմքով քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։

168
թեգերը:
Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Դավիթ Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԲԴԽ–ն քննարկում է դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակում կատարված խուզարկման հարցը
Դավիթ Գրիգորյանից առգրավել են փաստաթղթեր, երբ նրան են տվել Քոչարյանի գործի նյութերը
Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

2
(Թարմացված է 16:36 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։ Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

2
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

27
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

27
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ