Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի դատն ընդմիջվեց. փորձագետը գնաց փաստաթղթերը բերելու

110
(Թարմացված է 13:40 23.07.2019)
Դատավարությանը ներգրավվել է փորձագետ, ով պետք է եզրակացություն տա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին բացակայում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործով դատական նիստից:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացել է գրություն, որտեղ նշվում է, որ Գրիգորյանը չի կարող ներկա լինել նիստին` առողջական վիճակից ելնելով:

Մանվել Գրիգորյանի կինը` գործով մյուս ամբաստանյալ Նազիկ Գրիգորյանը նիստին  ներկա է։

Դատական նիստին այսօր ներկայացել է նաև փորձագետ Լուսինե Մանուկյանը, ում` գործին  որպես փորձագետ ներգրավելու միջնորդությամբ դատարանին դիմել էր պաշտպանական կողմը։

Լուսինե Մանուկյանը դատավորի հարցերին պատասխանելով՝ հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի հետ նախկինում որևէ կապ չի ունեցել։ «Նույնիսկ նրան անձամբ մինչ այժմ չեմ ճանաչել»,– ասաց  նա։

Դատախազը պահանջեց ներկայացնել փորձագետի բժշկական որակավորման մասին վկայող փաստաթղթերը, որոնք, պարզվեց՝ դատարան չեն ներկայացվել։

Դատարանը 1 ժամով ընդհատեց նիստը` փորձագետին հնարավորություն ընձեռելով գնալ փաստաթղթերի հետևից։

Հիշեցնենք, հուլիսի 2-ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։

Նույն օրը դատական նիստն ընդհատվել էր Գրիգորյանի առողջության կտրուկ վատանալու պատճառով։ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկների հսկողության տակ է գտնվում մինչև օրս։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

«Անգամ թուրքը չի կարողացել Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել». պաշտպան

110
թեգերը:
Նազիկ Ամիրյան, Դատավոր, Դատարան, Մանվել Գրիգորյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (235)
Հայաստանում ՌԴ դեսպանատուն

«Ազատություն» ռադիոկայանը ընտրողաբար է ներկայացրել մեր մեկնաբանությունը». ՌԴ դեսպանություն

7
(Թարմացված է 21:04 24.09.2020)
Մեդիայի հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության՝ «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» հրապարակմանը։ Հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարած ավիահաղորդակցության խնդիրը անբարեխիղճ կերպով օգտագործվում է քաղաքական երանգներ հաղորդելու համար։ Նյութում ասվում է, որ ավիաչվերթերի վերսկսման հարցի լուծումը տրվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբր, կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Անհեթեթ է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար ՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատան դիտարկմամբ` մեդիան ընտրողաբար է ներկայացրել դեսպանության մեկնաբանությունը` պատասխանից վերցնելով մի  հատված, որը հստակ պատկերացում չի տալիս ստեղծված իրավիճակի մասին։ Նրանց համար, ովքեր հետաքրքրված են խնդրով, դեսպանատունը ներկայացրել է լրատվամիջոցին ներկայացված մեկնաբանության ամբողջական տարբերակը։

«Ռուսաստանի տարածքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխման օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020 թվականի սեպտեմբերի 21-ից Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՝ Հարավային Կորեայի հետ փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Նշված երկրներ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով ՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Որքան մեզ հայտնի է, օդային հաղորդակցության վերականգնման մասին որոշումներն ընդունվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և պարտադիր հաշվի առնելով կոնկրետ օտարերկրյա պետություններում Ռոսպոտրեբնադզորի մշակած սանիտարահամաճարակային իրադրության գնահատման օբյեկտիվ չափանիշները։ Ավելի ճշգրիտ տեղեկատվություն հավանաբար կլինի ստանալ Հայաստանի իրավասու գերատեսչություններում, որոնք ամբողջ ծավալով ստանում են այդ տեղեկությունը իրենց ռուս գործընկերներից»,– ասված է դեսպանատան` ռադիոկայանին ուղղված պատասխանի մեջ։

Պեսկովը խոսել է սահմանների բացումից և ասել` որն է խնդիրը

Հիշեցնենք` մարտի 27-ից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդագրությունը Հայաստանի հետ, բացառություն են միայն բեռնատար և հումանիտար չվերթերը, ինչպես նաև հատուկ չվերթերը, որոնց շնորհիվ ՌԴ և ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։

7
թեգերը:
չվերթ, դեսպանատուն, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր վիրուսի պատճառով Վիետնամում դադարեցվել է ավիահաղորդակցությունը
Ե՞րբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. Կրեմլի պարզաբանումը
Հայաստանը մտադի՞ր է դադարեցնել ավիահաղորդակցությունն Իրանի հետ
Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ
Գեորգի Ավետիսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին

15
(Թարմացված է 20:56 24.09.2020)
Ավետիսյանը նշանակվել էր այդ պաշտոնում «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ. հունիսի 22-ին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է վարչապետի հրամանում։

Պատճառների մասին չի նշվում։ 

Ավետիսյանը նշանակվել էր իր պաշտոնում «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ. հունիսի 22-ին։

Այսօր` ավելի վաղ վարչապետը հանդիպում էր ունեցել ՍԱՏՄ ղեկավարի հետ, որը նրան ներկայացրել էր 2019–ի գործունության և 2020–ի առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Նշենք, որ Գեորգի Ավետիսյանը «թավշա հեղափոխության» հերթական կադրն է, որն ինքնակամ կամ Փաշինյանի որոշմամբ հեռացավ պաշտոնից։ Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էին գրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը

15
թեգերը:
ազատում, պաշտոն, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ըստ թեմայի
ՀՀ–ում արտակարգ դրությունը խախտելու համար  ավելի քան 5000 ընկերություն է փակվել
Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը