00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի գործի մասին տեսակետը շուտ չի լինի. մանրամասնում է Վարդևանյանը

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (15 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու համար գործը վարույթ կընդունի, թե ոչ, դրանից հետո էլ 5 ամիս կտևի գործի քննությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը 5-6 ամսում են տալիս։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

«ՄԻԵԴ–ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու համար այդ գործը վարույթ կընդունի, թե ոչ։ Դրանից հետո գործի քննությունը 5 ամիս է տևում։ Նման իրավիճակում տրամաբանական է, որ երկրորդ նախագահը չի կարող լինել կալանավորման ռեժիմում»,–ասաց Վարդևանյանը։

Ըստ նրա` առաջին ատյանի դատարանը Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի և քննարկի նրա խափանման միջոցը փոխելու հարցը։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Լրահոս
0