Հայաստան

Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը

113
(Թարմացված է 23:42 16.07.2019)
Դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանում աշխատում է Գառնու երկրաֆիզիկական դիտարանը։ Շուտով երկրորդը կհայտնվի երկրի հյուսիսում։ Որքան շատ լինեն դրանք, այդքան լավ. դիտարաններն օգնում են կանխատեսել երկրաշարժերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի հյուսիսում կստեղծեն երկրաֆիզիկական նոր դիտարան։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց Հայաստանի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի Ջոն Կարապետյանը։ Ինստիտուտը գտնվում է Գյումրիում։

Նոր դիտարանը կստեղծեն Ստեփանավանից ոչ հեռու` Գյուլագարակ գյուղում։ Այստեղ կչափեն Երկրի գեոմագնիսական դաշտը։ Դիտարանի կառուցման համար միջոցներ է հատկացրել Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամը` ռուս և հայ գիտնականների համատեղ ծրագրի համար։

Գեոմագնիսական չափումները կօգնեն ուսումնասիրել Երկրի մագնիսական դաշտի տատանումները մեծ խորության վրա։ Այդ տվյալները թույլ կտան ավելի լավ ուսումնասիրել Երկրի կեղևը և միջնապատյանը (մանտիա) և կօգնեն ոչ միայն ֆունդամենտալ, այլ նաև կիրառական գիտությանը։

Երևանի տարածքը սեյսմիկ վտանգավոր գոտի է. մայրաքաղաքին սեյսմակայուն շենքեր են պետք

Համեմատելով տարբեր երկրաֆիզիկական չափանիշները` կարելի է հետևել Երկրագնդի տեկտոնիկ սալերի շարժին, հետևաբար՝ կանխատեսումներ անել երկրաշարժերի մասին։

Նշենք, որ Գառնում արդեն կա երկրաֆիզիկական դիտարան, որը ստեղծվել է դեռ խորհրդային շրջանում, իսկ 5 տարի առաջ` համալրվել ռուսական և արևմտյան նոր սարքավորումներով։

«Ավելորդ է բացատրել, թե մեր երկրի համար որքան կարևոր է սեյսմիկ վիճակին հետևելը։ Ուստի որքան շատ տվյալներ ունենանք հանրապետության տարբեր կետերից, այդքան լավ», – հավելեց Կարապետյանը։

Այնպես որ նոր դիտարանի մոտ` Գյուլագարակում, կտեղադրվի նաև սեյսմակայան։ Նոր տեխնիկայով չափումներ անցկացնելու համար նախատեսվում է գյումրեցի գիտնականներին վերապատրաստման ուղարկել Ռուսաստան։

Դիտարան ստեղծելու գործում կօգտագործվեն նաև հայկական տեխնոլոգիաները։ Մագնիսական դաշտի տվիչները տեղադրվելու են ամուր բետոնե պատվանդանների վրա, որպեսզի կողմնակի տատանումները (օրինակ՝ անցնող մեքենաներից) չազդեն տվյալների վրա։ Միաժամանակ, կառույցներում չպետք է լինեն մետաղական դետալներ, որպեսզի կողմնակի մագնիսային ֆոն չստեղծեն։ Թե՛ պատվանդաններում, թե՛ դրանց վրայի տաղավարներում օգտագործվելու է բազալտե մանրաթելից ամրան` արտադրված Հայաստանում։

«Մենք արդեն ավարտել ենք շինարարությունը և տեղադրել սարքերի մի մասը։ Մոտ ապագայում կսկսենք չափումները։ Իսկ մեկ տարի հետո դիտարանում առաջին հետազոտությունների տվյալներով հայտ կներկայացնենք միանալու Intermagnet ցանցին, որը միավորում է ամբողջ աշխարհի գեոմագնիսական դիտարանները», – ասաց Կարապետյանը։

Ինստիտուտի նախագիծը ներկայացվել էր Վանաձորում կազմակերպված ինժեներային ցուցահանդեսում (ցուցահանդեսի կազմակերպիչ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ)։

Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա

113
թեգերը:
Երկրաշարժ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ապագային ընդառաջ. Արտյոմ Օհանովը գերպինդ նյութ է ստեղծել նավթ և գազ արդյունահանելու համար
Հայաստանի լեռներում լքված աստղադիտակն ապշեցնում է հզորությամբ․ տեսանյութ
Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

15
(Թարմացված է 21:37 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

15
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

69
Նման կոչեր պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook–ի էջում իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել։

«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրություններին առնչվող ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես զգոն ու տեղյակ լինեն իրենց շրջապատից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում են ցանկալի գործողությունները՝ խուսափելը բաց տարածքներից և մարդկային բազմություններից, հետևելը տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար, տեղեկացնելը անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:

Աջակցության համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն։

Նշենք, որ նման զգոնության կոչեր ԱՄՆ դեսպանատան կողմից պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններմ որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին

69
թեգերը:
Ընտրություններ, դեսպանատուն, ԱՄՆ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն Լեռնային Ղարաբաղի հարցով գործակցում է Ռուսաստանի հետ. դեսպան
«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին
ԱՄՆ-ն պատրաստ է օգտակար լինել գերիների փոխանակման գործընթացում. դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ԱՄՆ դեսպանին