Համակարգչային խաղ

Հայաստանը՝ տեսախաղում. ԱԳՆ-ն հաղթողին հատուկ մրցանակ է խոստանում

60
(Թարմացված է 16:25 16.07.2019)
Minecraft–ի երկրպագուները կարող են ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել համակարգչային խաղ խաղալով, այլ նաև մասնակցել Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած առցանց մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է առցանց մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է Minecraft տեսախաղում ստեղծել Հայաստանի տեսարժան վայրերը: Այս մասին ՀՀ արտգործնախարարությունը հաղորդել է իր թվիթերյան միկրոբլոգում:

​Մրցույթի հաղթողը կպարգևատրվի ՀՀ ԱԳՆ հատուկ մրցանակով։

Ի դեպ, նախարարության թվիթերյան էջում արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության շենքի պատճենը՝ ստեղծված Minecraft համակարգչային խաղի միջոցով։

Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու». տեսանյութ

Minecraft-ը տեսախաղ է, որը ստեղծվել է 2009 թվականին։ Այն խորանարդներից կազմված եռաչափ աշխարհ է, որտեղ խաղացողին հնարավորություն է տրվում վերադասավորել, վերակառուցել այն, ստանալ բարդ օբյեկտներ:

Հայաստանում էլ սթրիմերներ կան, կամ ինչու է նախարարը զբաղվել YouTube-գեյմերների գործերով

60
թեգերը:
մրցանակ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, համակարգիչ, գեյմեր
Ըստ թեմայի
Համակարգչային խաղերը 2016թ-ին բարիացրել են երեխաներին
Ինքնուս դպրոցականը համակարգչային մարտախաղ է ստեղծել
Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. մշակույթի նախարարության ողջունելի նախագիծը
Որպեսզի երկիրը չլքեն. Էջմիածնում երեխաների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպում
ՀՀ քննչական կոմիտե

Հայաստանին փոխանցված 29 զոհված զինծառայողների մարմիններն արտաքին զննության են ենթարկվել

598
(Թարմացված է 01:03 31.10.2020)
ԿԽՄԿ-ի ջանքերով վերադարձված տարեց կինը ճանաչվել է որպես տուժող։ Նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նրանք տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչել ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։

Հիշեցնենք` Ադրբեջանը զինծառայողների դիերը Հայաստանին է փոխանցել հոկտեմբերի 29-ին։ Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

598
թեգերը:
զինծառայող, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ
ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել

681
(Թարմացված է 00:29 31.10.2020)
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը տևեց ավելի քան 6 ժամ։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում պետք է տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

681
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ցանկացած այլ մեկնաբանություն անընդունելի է. Մնացականյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի նախագահի հետ
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

1091
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

1091
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին