Սպիտակ քաղաքը՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո

Ռուսաստանցի փորձագետը Սպիտակի երկրաշարժի պատճառների մասին անսպասելի վարկած է ներկայացրել

1649
(Թարմացված է 19:50 15.07.2019)
Ռուսաստանցի փորձագետ Սամվել Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժն առաջացել է ջրի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Ախուրյանի ջրամբարի շահագործումն է դարձել Սպիտակի երկրաշարժի պատճառը, ՌԻԱ Նովոստիին ասել է Գլոբալ մոնիթորինգի և սեյսմիկ եղանակի կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը։

«Հայաստանը գտնվում է Արաբական սալի գոտում, որը ճնշում է Կովկասյան լեռները և առաջին հերթին՝ Հայաստանը։ 1980 թվականին Հայաստանի և Թուրքիայի սահմանին շահագործման հանձնվեց Ախուրյանի ջրամբարը։ Ջուրը երկրակեղևի ամենազգայուն տարրն է, և դա երկրաշարժի առաջացման պատճառ դարձավ»,-ասել է փորձագետը։

Սպիտակի երկրաշարժը, նրա խոսքով՝ ապացուցում է, որ արհեստական գործոնը կարող է երկրաշարժի պատճառ դառնալ։

«Օրինակ՝ թերթաքարային գազի արդյունահանումը ևս կարող է սեյսմիկ ակտիվության վրա ազդող գործոն հանդիսանալ: Համարվում էր, որ միջուկային պայթյունով կարելի էր երկրաշարժ առաջացնել։ Փորձարկումներ էին իրականացնում նաև Սեմիպալատինսկում։ Ամենամեծ հարցն այն է, թե որքան էներգիա է պետք հաղորդել կոշտ հողին»,-ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ կարելի է, իհարկե, ստորգետնյա միջուկային պայթյուն իրականացնել, որն իր հզորությամբ հավասարազոր կլինի երկրաշարժի էներգիային, սակայն դրա ընդամենը 2-3%–ը կփոխանցվի սեյսմիկ ակտիվության տեսքով։

Ըստ փորձագետի` նման պայմաններում սեյսմիկ զենքի ստեղծումը տեսականորեն հնարավոր է, սակայն մարդկության գիտելիքներն այն մակարդակի չեն, որ դա իրականացվի այսօր։

«Եթե հասկանանք, թե ինչպես են ընթանում բնական գործընթացները և հասնում կրիտիկական մակարդակի՝ հնարավոր կլինի դա զենքի վերածել»,-ասաց Հակոբյանը։

«Ուր գնացինք, երկրաշարժից պրծում չկա». Կալիֆոռնիայի գյումրեցիները տներից դուրս են վազել

1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենասարսափելի էջերից մեկն է։ Երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, մահացել է 25 հազար մարդ, ևս 140 հազարը հաշմանդամ են դարձել, ավելի քան 500 հազարը` զրկվել տանիքից։

Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել

1649
թեգերը:
Սամվել Հակոբյան, Հայաստան, Ռուսաստան, Սպիտակի երկրաշարժ 1988
Ըստ թեմայի
Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով
Փլատակների վերածված քաղաքներ, անհույս մարդիկ. երկրաշարժը` լուսանկարներում
Երկրաշարժը համախմբեց մարդկությանը «Քեզ համար, Հայաստան» կոչի ներքո. ՌԴ ԱԻՆ փոխնախարար
Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը