«Զվարթնող» օդանավակայան

Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն

100
(Թարմացված է 16:06 15.07.2019)
Տաթևիկ Ռևազյանը մտադիր է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել` հայկական շուկայում նոր ավիաընկերություններ ներգրավելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մտադիր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնել` ավիաընկերությունների նոր ուղղությունների համար «օդի հարկը» հանելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Հիմա «Զվարթնոց» օդանավակայանում «օդի հարկը» տասը հազար դրամ է։ Գյումրու օդանավակայանում այդ հարկը հանել են։

Նրա խոսքով` փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ է և շատ շուտով կներկայացվի։ Ռևազյանը նշեց, որ «օդի հարկը» դիտարկվում է որպես ժամանակավոր միջոց։ Ընդ որում, այդ հարկի վճարումից կազատվի ոչ թե ամբողջ ավիաընկերությունը, այլ անմիջականորեն նոր ուղղությունը, որը զարգացնում է ընկերությունը։ Դա արվելու է ավիափոխադրումների շուկայի մոնոպոլիզացիայից խուսափելու համար։

«Եթե հաջողվի փոփոխություն կատարել, և օդանավակայանը համաձայնի զեղչ տրամադրել, ապա արդեն 2020թ–ի ամռանը կգործեն երկու բյուջետային ավիաընկերություններ` Ryanair–ը և Wizz Air–ը», – ասաց նա` հավելելով, որ «Զվարթնոցը» պատրաստ է զեղչեր տրամադրել։

Հայաստանի ուղղությամբ ուղևորահոսքը 2019 թվականին նորից կաճի ավելի քան 10%–ով. Ավետիսյան

Նա նաև նշեց, որ բանակցություններ են նախատեսված ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության հետ, որը գտնվում է Դոնի Ռոստովում։ Քննարկվելու է ավիաընկերության գործունեությունը հայկական շուկայում։ Ռևազյանը նշեց, որ վերջին շրջանում ռուսական ուղղությունների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ինչպես գործող ընկերությունները, այնպես էլ նորերը։ Նա բերեց «Արմենիա» ավիաընկերության օրինակը, որը սկսել է 14 չվերթ իրականացնել Երևան–Մոսկվա և Մոսկվա–Երևան ուղղություններով։

«Կես տարում արձանագրվել է ուղևորների 9,4 տոկոս աճ, հուլիսի 8–ից նկատելի է ուղևորահոսքի ավելացում, բայց ստույգ թվեր առայժմ չկան», – եզրափակեց նա։

Նշենք, որ Հայաստանից ռուսական ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, երբ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8–ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելելու մասին հրամանագիր ստորագրեց։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

 

100
թեգերը:
Տաթևիկ Ռևազյան, ինքնաթիռ, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի
ՀՀ–ից և դեպի ՀՀ պետք է թռիչքներ ունենան մեր դրոշով օդանավեր. Փաշինյան
Ռուսական ավիաընկերությունը Հայաստանում մի քանի հարյուր հազար դոլարի պարտք է կուտակել
«Արմենիա» ավիաընկերությունը և «Georgian Airways»–ը առաջին չվերթն իրականացրին դեպի Մոսկվա
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

29
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

29
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը պատվաստվել է «Սպուտնիկ V»–ով

55
(Թարմացված է 20:54 19.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը գարնանը մեկուսացել էր, քանի որ մերձավոր շրջապատում կորոնավիրուսի դեպք էր հայտնաբերվել, հետո նա թեստ էր հանձնել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով։

«Հիմա չեմ կարող խոսել թվերի մասին (կորոնավիրուսի դեմ պատվաստումների քանակը Հայաստանում. խմբ.), բայց ես պատվաստվել եմ «Սպուտնիկ V»–ով», - ասել է Քոչարյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Ռոբերտ Քոչարյանը գարնանը մեկուսացել էր, քանի որ մերձավոր շրջապատում կորոնավիրուսի դեպք էր հայտնաբերվել, հետո նա թեստ էր հանձնել, և արդյունքը բացասական էր եղել։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

55
թեգերը:
Սպուտնիկ V, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

0
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

0
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու