Սահմանադրական դատարան

Վեթինգ չի՞ լինելու. Հայաստանում լուրն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում

90
(Թարմացված է 11:09 15.07.2019)
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթում անդրադարձ է եղել հայաստանյան դատական համակարգում կատարվող իրադարձություններին և Վահե Գրիգորյանի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանի ավարտից հետո ամփոփիչ փաստաթուղթ հրապարակվել, որում մի քանի դրվագով անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դատական համակարգին։

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ իշխանության հրավերով Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը այցի ընթացքում քննարկել է դատաիրավական բարեփոխումները և համաձայնության եկել, որ «բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կլինի»:

Փոխարենը` ՀՀ իշխանություններին առաջարկվել է «ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Այլ կերպ ասած` Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է վեթինգի փոխարեն ամրագրել եկամուտների վերահսկման վստահելի համակարգ։

Բացի այդ, հանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ ու աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»,– նշված է փաստաթղթում:

Իսկ Վահե Գրիգորյանի հայտարարությունը որակվում է որպես «գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի կառավարությունն այս փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական կարծիք առայժմ չի հայտնել։ Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան առաջարկեցին գրավոր հարցում անել, որի պատասխանի համար, հիշեցնենք, օրենքով սահմանված է առնվազն 5 աշխատանքային օր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

Հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին ԱԺ–ում երդման արարողության ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։

90
թեգերը:
Դատարան, Վեթինգ, Հայաստան
Ըստ թեմայի
Բոզոյան․ «Փաշինյանի նպատակն է դատական համակարգի միջոցով հարձակվել իր հակառակորդների վրա»
«Հապճեպ բարեփոխումների ճանապարհով մենք չենք գնա». Փաշինյանը` դատական բարեփոխումների մասին
Ցավում եմ, որ մեկը չասաց վարչապետին` եկեք այս քայլից ձեռնպահ մնանք. Դավիթ Հարությունյան
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

1
(Թարմացված է 16:36 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։ Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

1
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

26
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

26
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ