Կարկուտ

Որոշ մարզերում կարկուտի հավանականություն կա. եղանակի տեսություն

78
(Թարմացված է 23:46 11.07.2019)
Օդի ջերմաստիճանը 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, հետո կրկին կսկսի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Քամին՝ հյուսիսարևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

78
թեգերը:
Անձրև, Կարկուտ, Քամի, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (500)