Հայկ Ալումյան

ՍԴ–ն չի կարող ոչինչ չանել. Քոչարյանի պաշտպանը նյութեղեն որոշում է ակնկալում

71
ՍԴ–ն Քոչարյանի գործի հետ կապված որևէ որոշման մասին չի հայտարարում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Սահմանադրական դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված քայլեր իրականացնել–չիրականացնելը պետք է նյութեղեն տեսք ունենա։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Խնդիրն այն է, որ երեկ լրացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՍԴ–ին ուղարկված Քոչարյանի գործի նախնական ուսումնասիրման ժամկետը, և ՍԴ–ն որևէ որոշում դեռ չի հրապարակել։ Կարծում եմ` նյութեղեն տեսք պետք է ունենա ՍԴ–ի որոշումը` գործը վարույթ ընդունելը կամ էլ չընդունելը»,–ասաց պաշտպանը։

Նշենք, որ ՍԴ–ն մինչ այժմ որևէ որոշում չի հրապարակել։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25–ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել ու նրան կրկին կալանավորել։

71
թեգերը:
Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (328)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան
Եվտուշենկովը պարզաբանել է` ինչու է Քոչարյանը մնացել «Սիստեմայի» տնօրենների խորհրդում
Ինչու Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի. բացատրում է պաշտպանը