ՀՀ նախագահն այցելել է մարտակա դիրքեր

Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել

80
(Թարմացված է 18:57 05.07.2019)
Արմեն Սարգսյանի զինվորներին ասել է, որ նրանք պաշտպանում են ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տեղի մարտական դիրքեր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը:

«Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, պետք էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնենք ձեզ»,-ասել է Սարգսյանը։

Նա կարևորել է սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ նրանք անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ լինի ամառվա շոգ, թե ձմեռվա ցուրտ:

ՀՀ նախագահը սահմանապահներին մաղթել է հաջողություն, բարի ծառայություն:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

80
թեգերը:
Զինվոր, Արմեն Սարգսյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը պարգևատրել է դատախազության երկու պաշտոնյայի
Ինչ է խոսել Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ
Օհ my god. ՀՀ նախագահը Բելառուսում վիրտուալ մոտոցիկլետ է վարել