00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այլևս չի կարող շարունակվել». Արսեն Թորոսյանը սարսափել է բռնության մասին պատմություններից

© Sputnik / Asatur YesayantsМинистр здравоохранения Арсен Торосян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարն արձագանքել է վերջին օրերին համացանցում տարածվող սեռական բռնությունների մասին պատմություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում ընտանեկան ու սեռական բռնությունները կանխարգելելու գործում անելիք ունի պետությունը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը։ Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են»,– գրել է նա։

Թորոսյանը նշել է, որ հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։

«Իհարկե հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը»,– ավելացրել է նախարարը։

Թորոսյանի կարծիքով` հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները շատ խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային. այս բռնությունը սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով։ Բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, որոնք դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը։

«Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։ Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում»,– եզրափակել է նախարարը։

Օրերս համացանցում տարածվեց չեխ աղջկա` Էվայի մասին մի պատմություն, որին բռնության էին ենթարկել Հայաստանում։ Նրա պատմությունը մեծ աժիոտաժ առաջացրեց սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Օգտատերերը բաժանվեցին երկու խմբի` հավատացողների, որոնք մեկնաբանություններում սատարում էին աղջկան, և քննադատողների, որոնք չեն հավատում, որ Հայաստանում այդպիսի բան է հնարավոր:

Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին

2019թ. մայիսին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Էվայի հանդեպ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Արմեն Ֆ-ին դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը սեռական ոտնձգությունների մասին պատմություններ է ներկայացնում Facebook-ում և խոստանում է շարունակել հրապարակել ու լսելի դարձնել աղջիկների պատմությունները:

Ընտանեկան բռնության ու թրաֆիքինգի ենթարկվածները օգնություն կստանան. վարչապետ

Լրահոս
0